Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Թուրքիան դժգոհ է Ադրբեջանի և Հայաստանի հետ «կարգավիճակի նույնականացումից»

Փետրվարի 8-ին կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերերի նախարարներ Հաքան Ֆիդանի և Ջեյհուն Բայրամովի հեռախոսազրույցը: Այդ մասին Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական տեղեկատվությունը ժլատ է, զրուցակիցները «քննարկել են երկկողմ հարաբերությունների, հայ-ադրբեջանական կարգավորման, տարածաշրջանում լարված իրավիճակի հետ կապված և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հովանու ներքո գործող «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն կարծում է, որ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի» շրջանակում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին «հետաքրքրել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Բաքու այցը», իսկ Բայրամովը «հետաքրքրվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս այցելությամբ»: Եթե այս տպավորությունը հիմքեր ունի, ապա կարելի է, թերևս, արձանագրել, որ Իրանի շուրջ և տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության վերաբերյալ Թուրքիայի և Ադրբեջանի ընդկալումները «հակոտնյա են» կամ առնվազն այս փուլում նույնական չեն:

Axsios-ի տեղեկություններով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 19-ին Վաշինգտոնում վերջերս իր անունով կոչված՝ Խաղաղության ինստիտուտի նստավայրում «Խաղաղության խորհրդի» առաջին նիստը գումարելու «նախապատրաստություններ է տեսնում»: Լրատվամիջոցի աղբյուրներն ասել են, որ «նիստին հրավիրվել է ավելի քան վաթսուն երկիր»: Հետխորհրդային տարածքի պետություններից հրավեր է ուղարկվել «Ղազախստանին, Ուզբեկստանին, Հայաստանին և Ադրբեջանին»: Դավոսում «Խաղաղության խորհրդի» հիմնադրման արարողությանը Թուրքիան ներկայացրել է արտգործնախարար Ֆիդանը:

Փաստացի ստացվում է, որ Վաշինգտոնում «Խաղաղության խորհրդի» անդրանիկ նիստը, որ ենթադրաբար նվիրված կլինի Գազայում կայունության հաստատման և վերականգնողական ծրագրերի հաստատմանը, կգումարվի ԱՄՆ փոխնախագահ Վենսի Երևան և Բաքու այցից ոչ ավելի, քան մեկ շաբաթ հետո: Միացյալ Նահանգների նախագահի անձնական հեղինակության համար մեծ կարևորություն ունեցող այդ խորհրդաժողովին Հայաստանի և Ադրբեջանի բարձրագույն մակարդակով մասնակցությունն, ըստ ամենայնի, կախված է Վենսի այցի արդյունքներից:

Բաքվում Ալիև-Վենս բանակցությունների ո՞ր «շերտն է» Թուրքիայի համար կարևոր, որ Ֆիդանը «ներկայացրել է» Բայրամովին, այդ «անհանգստությունն» ինչպե՞ս է փարատվել, փարատվե՞լ է, թե՞ Բայրամովն էլ իր հերթին «հակընդդեմ հայց է ներկայացրել և դժգոհել», որ Էրդողանը Սաուդյան Արաբիայի և Եգիպտոսի հետ անվտանգային միջավայր է ձևավորում՝ «անտեսելով Ադրբեջանի ազգային շահերը»:

Թուրքիայի համար, անշուշտ, առավել ձեռնտու կլիներ, որ ԱՄՆ-ը տարածաշրջանային նոր ճարտարապետության քննարկմանը չներգրավեր Ադրբեջանին, իսկ Հայաստանն առհասարակ լիներ «գործընթացի սուբյեկտ»: ԱՄՆ նախագահը, մինչդեռ, հրապարակային քաղաքական դրսևորումներում հետևողականորեն առանձնացնում է Հայաստանին և Ադրբեջանին՝ երկու երկրներին գնահատելով նույն չափորոշիչներով: Տնտեսական, առեւտրային և կոմունիկացիոն նախագծումներում, ինչ խոսք, Ադրբեջանի ծավալա-քաշային կշիռն այլ է, բայց իրավաքաղաքական «հավասարումներում» Երևանը և Բաքուն «հավասարազոր գործակիցներ են»:

Դա արդեն իսկ անվտանգային, հայ-ադրբեջանական «խաղաղության միջավայրի» բաղադրիչ է, որ պետք է հասցվի ինստիտուցիոնալ ամրագրման մակարդակի: Խնդիր է, թե ե՞րբ և ի՞նչ ձևաչափով հնարավոր կլինի հասնել ԱՄՆ հետ իրավա-պայմանագրային գործընկերության: Վաշինգտոնը Հայաստանի և Ադրբեջանի հետ առանձին «գործարք» կկնքի՞, թե՞ կձևավորի «եռյակ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում