Friday, 24 07 2026
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին

Ալիևին «սրսկած հակաիրանական դոպինգը» զգաստացնող է

Շենքերի (իրանական քաղաքների) պատերին ԱՄՆ-ից օգնության խնդրանքով գրություններն այլեւս մարգինալ ժեստ չէ, այլ զանգվածային տրամադրությունների նախանշան: Այդպես Իրանի ժողովուրդն արտահայտում է իր համոզմունքը, որ առանց արտաքին ճնշման այաթոլլաների ռեժիմն իշխանությունը պահելու է ամեն գնով: Իրանում ներքին իրավիճակը այս գնահատականը Բաքվի իշխանական haqqin.az-ի հետ հարցազրույցում հնչեցրել է «Արդեբիլում բնակվող քաղաքագետ Յունես Շամիլին»:

Նա վկայել է, որ հունվարի 8-ին Իրանի իշխանությունները «Արդիբիլում բողոքի զանգվածային ցույցը ճնշելու նպատակով խաղաղ մարդկանց դեմ զրահատեխնիակ են կիրառել»: Նույն օրը ադրբեջանական ոչ այնքան հայտնի կայքերից մեկը՝ konkret.az-նույնպես անդրադարձել է անցյալ ամիս Արդեբիլում խաղաղ ցուցարարների դեմ «մոլլապետության կողմից կիրառված աննախադեպ բռնություններին»: Լրատվամիջոցն այդ հրապարակումը տարածել է բացահայտ սադրիչ խորագրի ներքո՝ «Հարավային Ադրբեջանը խեղդվում է արյան մեջ»:

Վկայակոչելով «միանգամայն հավաստի աղբյուրների», ադրբեջանական առցանց լրատվամիջոցը գրել է, որ անցյալ ամիս Արդեբիլում «հարյուրավոր խաղաղ ցուցարարներ վարչախմբի կողմից կիրառված բռնությունների հետևանքով կուրացել են»: Թավրիզի և Արդեբիլի առողջապահական հաստատություններից լրատվամիջոցին ասել են, որ «հետապնդումների են ենթարկվում անգամ վիրավորված խաղաղ ցուցարարներին օգնություն ցուցաբերած բժիշկները»:

Նման «հավաստի տեղեկություններ» ավելի վաղ տարածել են արևմտյան լրատվամիջոցները՝ հղելով Iran Internacional ընդդիմադիր կայքին: Ադրբեջանական լրատվամիջոցներն անցած մեկուկես ամսում երբեք այդ լուրերը չեն կրկնատարածել: Ուշագրավ է, որ «Հարավային Ադրբեջանում» ցուցարարների դեմ «այաթոլլաների ռեժիմի բռնությունների» մասին հրապարակումները բառացիորեն հաջորդում են Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակության Բաքու այցին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցություններին, որոնց արդյունքներով կողմերի հավաստել են ռազմա-պաշտպանական ոլորտում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

Այդ առթիվ նկատել էինք, որ Իլհամ Ալիևը, հավանաբար, փորձում է Իրանի և Միացյալ Նահանգների «միջև միջնորդ լինել»: Երևում է, նրա այդ «ինքնամատուցումը» Վաշինգտոնի կողմից «պահանջված չէ» կամ էլ նյարդայնացրել է Թուրքիային, որտեղից նրան «հանձնարարել են մնալ սահմանված դերի շրջանակներում և ակտուալացնել «Հարավային Ադրբեջանի» խնդիրը»: Իրանի պաշտպանության նախարարի Բաքու այցն, ամենայն հավանականությամբ, «մարտահրավեր է ընկալվել» հատկապես Երուսաղեմում:

Ալիև-Նասիրզադե բանակցություններից մեկ օր առաջ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն Ադրբեջանի նախագահին տարվա ընթացքում Երուսաղեմ այցի միջնորդավորված հրավեր է արել: Բացառված չէ, որ հենց Երուսաղեմից էլ Ալիևին «հրահանգել են» Իրանի «մոլլապետության» դեմ ընդգծված քարոզչություն նախաձեռնել: Ինչ «դոպինգ» էլ որ Ալիևն ստացած լինի, Բաքվի լրատվամիջոցների հակաիրանական քարոզչությունը զգաստացնող է: Մանավանդ որ դա նախորդում է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան և Ադրբեջան ենթադրվող այցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում