Սիրիայում անհայտ մարդիկ ավտոմատներից կրակել են ռուսական «Տրանսգազ» նավթային ընկերության՝ Հոմս քաղաքում գտնվող գրասենյակի վրա: Ոչ ոք կրակոցներից չի տուժել: Այս միջադեպը մեծ դժգոհություն է առաջացրել Դամասկոսում գտնվող ՌԴ դեսպանատանը: Կարգադրվել է ավելի ուժեղացնել Սիրիայի տարածքում գտնվող ռուսական ընկերությունների և հաստատությունների պաշտպանությունը:
Այն ժամանակվանից ի վեր, ինչ Սիրիայում սկսվել են հակակառավարական ելույթները, սա առաջին ոտնձգությունն է երկրում գտնվող ռուսական հաստատությունների դեմ: Վերլուծաբանները չեն բացառում, որ այս ամենի պատճառը կարող է լինել այն, որ վերջերս Ռուսաստանն օգտագործեց ՄԱԿ-ի ԱԽ-ում ունեցած իր վետոյի իրավունքը և թույլ չտվեց, որ Արևմուտքը Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառի:









































