Monday, 20 07 2026
12:10
Գրոսին կրկին կոչ է արել ռազմական զսպվածություն ցուցաբերել բոլոր միջուկային օբյեկտների հարակից տարածքներում
Վիկտոր Օրբանը ապաստան կգտնի ԱՄՆ-ո՞ւմ, թե՞ Մոսկվայում
11:50
Իրանական հարձակման հետևանքով Իրաքում ամերիկացի զինծառայող է զոհվել
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
11:30
Պերուում գրանցված երկու երկրաշարժերն առնվազն վեց մարդու կյանք են խլել
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ընկերությունում գրանցված և վերացված ջրագծի վթարների կատարողականը՝ 100%
11:10
Ծնվել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի չորրորդ երեխան
Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների օրակարգը
10:50
Կանադան էբոլա վիրուսի պատճառով սահմանափակումներ է մտցնում Կոնգո այցելած օտարերկրացիների համար
Աննա Վարդապետյանն այցելել է դատախազական ներգործության արդյունքում Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
Քաղաքացու դին դուրս է բերվել 6 մետր խորությունից
10:10
ԱՄՆ-ը և Իրանը՝ լայնամասշտաբ պատերազմի շեմին. WP
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
09:50
Ռուբիոն պատրաստ է հանդիպել Լավրովի և Վան Իի հետ
Լարսը բաց է
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
Սպասվում է առանց տեղումների եղանակ
09:10
ԱՄՆ զինծառայող է զոհվել. Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնի ու Քուվեյթի ուղղությամբ
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
08:50
Ամերիկյան զորքերը կրկին հարվածներ են հասցրել Իրանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ
08:10
Միացյալ Թագավորությունն այսօր նոր վարչապետ կունենա
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան

ՀՀ ԿԳՄՍ նախարարը դպրոցականների հետ այցելել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի և  մարզերի 20 դպրոցականների հետ այցելել է ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Այցին մասնակցել են 7–12-րդ դասարանների այն դպրոցականները, որոնք առաջինն էին արձագանքել ԿԳՄՍ նախարարի` ֆեյսբուքի էջով արված հրավերին։

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում դպրոցականները Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել իրականացվող ծրագրերին և հետազոտություններին, զրուցել գիտնականների հետ, ինչպես նաև դիտել գիտական փորձեր։ Սա դպրոցականներին հնարավորություն է տվել անմիջական շփմամբ ծանոթանալու գիտական աշխատանքի միջավայրին։

ԿԳՄՍ նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն Սեյրան Մինասյանը։

Ժաննա Անդրեասյանը զրուցել է դպրոցականների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ և գիտության նկատմամբ հետաքրքրությամբ։ Դպրոցականները նշել են, որ մեծ ոգևորությամբ են արձագանքել գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելու առաջարկին, իսկ այցից հետո ավելի շատ են հետաքրքրված գիտությունն առավել խորությամբ ուսումնասիրելու հեռանկարով:

Անդրադառնալով նախաձեռնությանը՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ այն նախևառաջ նպատակ ունի նպաստելու դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանը։

«Կարծում եմ՝ մասնագիտական կողմնորշման ամենաարդյունավետ միջոցներից մեկը գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցելելն է։ Այդ այցերի ընթացքում երեխաները սեփական աչքով կարող են տեսնել՝ ինչ միջավայրում, ինչ սարքավորումներով և ինչ թեմաների ուղղությամբ են աշխատում գիտնականները։ Միաժամանակ, երեխաները կարող են հստակ պատկերացում կազմել գիտության և կյանքի կապի մասին ու տեսնել, թե ինչպես է գիտական գործունեությունը իրական արդյունք տալիս՝ փոփոխություններ բերելով տարբեր ոլորտներում։ Այս իմաստով նման այցերը գիտությամբ զբաղվելու հեռանկարը շատ տեսանելի են դարձնում. մեր նպատակն է ամեն կերպ խթանել, որպեսզի ավելի շատ թվով երեխաներ ընտրեն գիտնականի ճանապարհը»,- նշել է նախարարը` հիշեցնելով, որ գիտական կենտրոններ այցելություններին մասնակցելու  ցանկություն են հայտնել հարյուրավոր դպրոցականներ,  ինչը շատ ուրախալի է։

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ նախաձեռնությունն ունի նաև մեկ այլ կարևոր նպատակ՝ ներկայացնել այն փոփոխությունները, որոնք Կառավարության ներդրումների արդյունքում տեղի են ունենում գիտության ոլորտում։

«Այն ամենը, ինչ տեսնում ենք այս գիտական ինստիտուտում, վերջին տարիներին իրականացվող քաղաքականության և ձեռնարկված քայլերի արդյունքն են՝ գիտական սարքավորումների արդիականացում, գիտաշխատողների համար նախատեսված տարբեր դրամաշնորհային ծրագրեր։ Դրանք ոչ միայն վարձատրության բարելավման հնարավորություն են ընձեռում, այլև հնարավորություն են տալիս իրականացնելու կարևոր հետազոտություններ, ունենալու միջազգային հրապարակումներ, ձևավորելու կապեր տնտեսության հետ, որպեսզի գիտության ոլորտում ստեղծված արդյունքներն ազդեցություն ունենան հանրային կյանքում։ Շատ կարևոր է, որ հանրության համար ևս ավելի տեսանելի դառնա՝ ինչ գործունեություն են իրականացնում մեր գիտական ինստիտուտները»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը նաև նշել է, որ օրեր առաջ հաստատվել է Գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը առաջիկա տարիներին նոր տեմպ կհաղորդի մեր երկրում գիտության ոլորտի զարգացմանը։ «Վստահ եմ՝ այս լաբորատորիաներում տեսնելու ենք նաև երիտասարդ գիտնականների, որոնք զբաղվում են մեր կյանքի ամենակարևոր խնդիրների ուսումնասիրությամբ։ Կարծում եմ՝ սա կարևոր մշակույթ է ձևավորելու մեր գիտական ինստիտուտների համար, այն է՝ գիտության մասին խոսել պարզ, հասանելի և լայն շրջանակներին հասկանալի»,- ընդգծել է նախարարը։

Դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ և լաբորատորիաներ այցերը կրելու են շարունակական բնույթ։ Ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։ Մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին` [email protected]։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում