Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը ելույթ է ունեցել՝ կոչ անելով Իրանի ղեկավարությանը՝ կատարել երեք տարի առաջ տված խոստումը և լիբանանյան զինված ուժերի զինանոցը համալրել ժամանակակից զենքերով: Ինչպես հաղորդում է Mignews.ru կայքը, Սուլեյմանը ելույթ է ունեցել Նյու Յորքից վերադառնալուց հետո, որտեղ նա մասնակցել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանին:
«Լիբանանի նախորդ բոլոր կառավարություններն ի վիճակի չեն եղել լուծել լիբանանյան բանակին ժամանակակից զենքերով ապահովելու հարցը: Երեք տարի առաջ ես մեկնել էի Թեհրան: Ես խնդրեցի օգնել ինձ՝ լուծել այս հարցը, և մինչև հիմա սպասում եմ պատասխանի»,- հայտարարել է Սուլեյմանը:
Ինչպես գրում է լիբանանյան մամուլը, Սուլեյմանին զենք են առաջարկել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:









































