Ճամբարակում ուշացնում են մթերված կաթի դիմաց վճարումները: Այս մասին «Առաջին լրատվականին» հայտնեց Ճամբարակի փոխքաղաքապետ Սերգեյ Ավալյանը:
Շրջանում կաթի մթերմամբ հիմնականում զբաղվում է «Աշտարակ կաթ» ընկերությունը, վերջին ամսում նաև «Թամարա»-ն է սկսել կաթ մթերել:
«Ժողովրդից 150 դրամով են գնում 1 լիտրը, բայց վարձավճարի հետ կապված մի քիչ ուշացնում են՝ մոտ 1 ամիս»,- ասաց Ս.Ավալյանը՝ հավելելով, որ մարզպետը խոսել է ընկերության ղեկավարության հետ, որպեսզի հարցը լուծվի:











































