ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը շնորհավորելով «Առաջին լրատվականի» մեկ տարին նշեց, որ առաջին՝ աշխատանքը օպերատիվ է, ինչը իրեն շատ է գոհացնում: «Ավելին՝ արձագանքում է մեր հանրապետությունում ամեն մի երևույթի, որը արդեն իսկ ողջունելի է: Աշխատանքի առումով ես կասեի, որ գտնվում եք գերազանց վիճակում: Կցանկանայի, որ այդպես էլ շարունակեք: Դուք մակարդակով եք արձագանքում և անդրադառնում մեզ համար կարևոր հարցերին: Այդ առումով ես ձեր կայքը շատ եմ ողջունում:
Ամենակարևորներից մեկն էլ այն է, որ ես ձեզ մոտ չեմ նկատել միտումնավորություն: Այսինքն՝ պատվեր չեք կատարում, այլ մտահոգություն ունեք, ինչը ցանկացած պետության համար, առավել ևս՝ Հայաստանի համար շատ կարևոր է: Անձամբ իմ օրինակից ելնելով,- և ամենևին էլ մեծ մեծ չեմ խոսում,- որ երբ դիմում եք՝ խոսում եմ, միշտ նկատել եմ, որ ոչ մի անգամ խոսքի, հարցի մեջ չկա այնպիսի երանգ, համաձայն որի ինչ-որ մեկի վտանգ ցանկանանք պատճառել, բացի մեր երկրին օգուտ բերելուց»:









































