Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

«Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին․ Արաքսիա Սվաջյան

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը վերանշանակվել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան։ Կրթության միջազգային օրվա շրջանակում տեղի ունեցած վերանշանակման պաշտոնական արարողությանը և դրան հաջորդած պանելային քննարկմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը և «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի ղեկավար Տաթև Ասատրյանը: Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Պաշտոնական արարողությանը հաջորդել է «Սիմֆոնիկ հեքիաթներ» խորագիրը կրող պանելային քննարկումը՝ նվիրված դասական երաժշտության կարևորությանը վաղ մանկական տարիքում: «Սիմֆոնիկ հեքիաթներ» կրթական մոդուլը մշակվել է 2025 թվականին՝ «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագրի շրջանակում Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։ Ծրագիրը փորձարկվել է Հայաստանի 5 համայնքում․ այն նպատակ ունի փոքր տարիքի երեխաների համար ընկալելի և ճանաչելի դարձնել դասական երաժշտությունը։ «Սիմֆոնիկ ԴասԱ» կրթամշակութային ծրագիրը հիմնադրվել է մաեստրո Սմբատյանի կողմից՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պանելային քննարկման ընթացքում անդրադարձել է ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրին՝ ընդգծելով՝ դրա հիմքում որակյալ և հասանելի կրթություն է, որն ապահովում է երեխայի բազմակողմանի զարգացում․ «Երեխայի զարգացման գործում անփոխարինելի դերակատարում ունեն արվեստն ու մշակույթը։ Որպես պատասխանատու գերատեսչություն՝ ԿԳՄՍՆ-ի համար շատ կարևոր է բոլոր մակարդակներում արվեստի կրթության հնարավորությունների ընձեռումը ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ տարբերակներով։ Երեխաները պետք է վաղ տարիքից մշակույթային տարբեր միջոցառումների մասնակցելու, դիտելու, ունկնդրելու հնարավորություն ունենան»:

Արասքսիա Սվաջյանի խոսքով՝ «Սիմֆոնիկ հեքիաթ» ներկայացումները դասական երաժշտությունը մոտեցնում են երեխաներին՝ նրանց մոտ նոր ձևաչափով մեծացնելով հետաքրքրությունը թե՛ երաժշտության, թե՛ հեքիաթների նկատմամբ:

Նրա համոզմամբ՝ հաշվի առնելով համատեղ նախաձեռնության հաջող արդյունքը՝ ծրագրի ավարտից հետո նախադպրոցական կրթության համակարգում հնարավոր է ինստիտուցիոնալ փոփոխություն՝ լավարկելով նաև նախադպրոցական կրթության չափորոշիչը:

Արաքսիա Սվաջյանն առանձնակի կարևորել է նաև նախադպրոցական հաստատություններում անհրաժեշտ պայմանների ու ենթակառուցվածքների ապահովումը. «Ծրագրերն ու գաղափարներն իրագործելի են, երբ կան պատշաճ միջավայր, բավարար պայմաններ ու ենթակառուցվածքներ: Այս ուղղությամբ պետությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում. «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում ուսումնական հաստատությունները բարեկարգվում են, ամբողջովին հագեցվում նոր գույքով, այդ թվում՝ երաժշտական կրթության գործիքներով։ Պետությունը կարևորում է նաև մասնագետների խրախուսումը․ ստեղծվում են վերապատրաստման և ատեստավորման հնարավորություններ»:

Միջոցառման ընթացքում Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդը շնորհավորել է մաեստրո Սմբատյանին՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան վերանշանակվելու առիթով՝ ընդգծելով արդյունավետ համագործակցության շարունակականության կարևորությունը։

«Ուրախ եմ, որ կրկին վերանշանակվում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան, ինչը փաստում է, որ մեր համագործակցությունը երկուստեք արդյունավետ է։ Ինձ համար շատ կարևոր է, որ երեխաների համար արժեք ստեղծելու ևս մեկ հնարավորություն ունեմ»,- ասել է Սերգեյ Սմբատյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում