Բրիտանացի դերասան Ռոուեն Աթկինսոնն այլևս չի մարմնավորի իր ամենահայտնի կերպարներից մեկին` Միսթեր Բինին: Այս մասին հաղորդում է Baltinfo-ն: Նա ասել է, որ միշտ համարել է, որ Բինը հավերժ պետք է լինի, չծերանա, իսկ 56-ամյա դերասանի համար այլևս դժվար է նման կերպար ստեղծել:
«Ես չեմ ցանկանում, որպեսզի նա ծերանա, սակայն եթե ես շարունակեմ նրան մարմնավորել, հենց դա էլ տեղի կունենա՝ ցանկանում ենք դա, թե ոչ»,- ասել է Աթկինսոնը` հավելելով, որ կցանկանար Միսթեր Բինին միշտ տեսնել այնպես, ինչպես նա 5 կամ 10 տարի առաջ էր: Հիմա նա աշխատում է մեկ այլ կերպարի` գործակալ Ջոննի Ինգլիշին մարմնավորելով, որի մասին ֆիլմը վերջերս հանձնվել է վարձույթ:









































