Tuesday, 14 07 2026
Թուրքական TSG Istanbul ռազմանավը մտել է Լաթաքիա նավահանգիստ․ Սիրիան կմաստանտվի՞
Տիգրան Մկրտչյանն ու Իգլի Հասանին քննարկել են հայկական արտադրանքի՝ Ալբանիայի և Արևմտյան Բալկանների շուկաներ արտահանման հնարավորությունները
Հայաստանի և Ղազախստանի միջև քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է. Սարգիս Խանդանյանը՝ դեսպան Իմանբաևին
Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին առնչվող հարցերի
Ստեղծվել է հայերեն ժեստերի լեզվով բնապահպանական առաջին բառարանը
Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում
Վարդավառի տոնակատարություններն անցել են առանց լուրջ միջադեպերի. ՆԳՆ ոստիկանություն
00:07
Զելենսկին պարգևատրել է Մակրոնին
Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է ԵՄ գործընկերության առաքելությունը. ԱԳՆ
Պերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Գրանցվել է աշխարհի 2026թ․ ամենաբարձր ջերմաստիճանը
Մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը
00:02
Վրաստանի հարցում ԵՄ-ն ցանկանում է աջակցել ժողովրդին, ոչ թե կառավարությանը․ Կալաս
00:01
ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները
ԿԳՄՍՆ-ն 2027 թվականին հնագիտական պեղումներ կիրականացնի Արտավազավանքում, որից հետո համալիրը կվերականգնվի
00:00
Հորմուզի նեղուցով նավարկությունը պետք է լինի անխոչընդոտ․ Կալաս
23:59
Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն հրաժարականի դիմում է ներկայացրել Գերագույն ռադա
23:58
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ սահմանել է նոր պատժամիջոցների փաթեթ․ Կալասը խոսել է աննախադեպ մասշտաբի մասին
23:57
ԵՄ նոր առաքելությունը ՀՀ-ում կաջակցի կիբեռսպառնալիքների, ապատեղեկատվության և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարում․ Կալաս
Ելենա Վարդազարյանը նշանակվել է Օպերային թատերախմբի ղեկավար-գլխավոր կոնցերտմայստեր
Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունը. JNS
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ
«Դավիթ 77» ընկերության արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Նախադպրոցական հաստատությունների մանկավարժների տարակարգի հավելավճարները նախատեսվում է բարձրացնել մինչև 138 հազար դրամ
Երևանում վարչական շրջանների նոր ղեկավարներ են նշանակվել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը
Միջազգային փորձագետները գնահատել են ՀՀ-ի անասնաբուժական լաբորատորիաների կարողությունները
2025-ի ընթացքում ՊԵԿ-ը հարկային մարմին-հարկ վճարող քննարկումների շրջանակում գույքագրել է մի շարք խնդիրներ. դրանց զգալի մասը կանոնակարգվել է
22:50
Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համար և պատասխան հարված են խոստացել
Հաստատվել է ԲԸՏՄ թվայնացման հայեցակարգը

Էրդողանի և Ալիևի բարեկամությունը «քանդվում» է

Անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում վարձակալած բնակարանից բերման է ենթարկել Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, այսպես կոչված՝ «Ժողովրդավարական ուժերի խորհուրդ» ընդդիմադիր կառույցի նախագահության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլիին: Այդ մասին նույնը օրը նա տեղեկացրել է անձամբ՝ ֆեյսբուքյան գրառումով: Հաջիբեյլին հայտնել է, որ տեղափոխվել է արտաքսման ենթակա անձանց համար նախատեսված պահպանման վայր և գտնվում է հսկողության ներքո:

Անցած ավելի քան երկու ամիսներին Հաջիբեյլին ֆեյսբուքյան գրառումով դիմել է Թուրքիայի Ազգային հետախուզության ծառայության տնօրեն Քալընին և նախագահ Էրդողանին և խնդրել, որ իրեն չարտահանձնեն Ադրբեջանին, որտեղ նրան սպասում է մեղադրանքի առաջադրում և կալանք: Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հաջիբեյլիին կասկածում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Մեհթիևի հետ կապերի և «սահմանադրական կարգը բռնությամբ տապալելու փորձին մասնակցության» մեջ:

Երևում է, Թուրքիայի իշխանությունները Հաջիբեյլիի արձահանձնումն ուշացնում են կամ, գուցե, ինչ-որ պատճառաբանությամբ մերժում: Իշխանական minval politika-ն այդ առթիվ հիշեցրել է 2016 թվականը, երբ Էրդողանի դեմ «զինված հեղաշրջում է կատարվել». Եվ պաշտոնական Բաքուն «միանգամից արտահանձնել է FETO կառույցի բոլոր անդամներին՝ կատարելով եղբայրական երկրի առաջնորդի խնդրանքը»:

Բաքվի լրատվամիջոցը հիշեցրել է թուրքական ասացվածքը, որ «գաղտնի առևտուրը քանդում է բարեկամությունը» և կասկածել, որ, գուցե «մադամ Հաջիբեյլին Ադրբեջանին չի արտահանձնվում Ռուսաստանի խնդրանքով»: Մեհթիևն, ինչպես հայտնի է, մեղադրվում է Կրեմլի աջակցությամբ Ադրբեջանում «իշխանությունը բռնությամբ յուրացնելու» մեջ: Այդ գործի շրջանակներում կալանավորվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին, որի մերձավոր համախոհներից է նաև Գյուլթեքին Հաջիբեյլին:

Իշխանական մամուլի ընդգծված նյարդային ոճի հրապարակումը վկայում է, որ անցած ամիսներին Ադրբեջանի և Թուրքիայի պատմական մարմինների միջև Հաջիբեյլինն արտահանձնելու հարցով քննարկումներ ընթացել են, բայց որոշում պետք է կայացնի անձամբ Էրդողանը, իսկ այն ուշանում է՝ սպառնալով փլուզել Մեհթիևի դեմ հարուցված քրեական գործը: Ալիևն, ըստ ամենայնի, Էրդողանին հիշեցնում է, որ «պարտքը գեղեցիկ է հատուցմամբ»: Բայց հայտնի է, որ 2016թ.-ին Էրդողանին ոչ թե Ալիևը, այլ Վլադիմիր Պուտինն է փրկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում