Friday, 24 07 2026
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը

Տոկաևը «կանխարգելում է» Պուտինին

Հունվարի 16-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևը ընդունել «Ռուսական, սլավոնական և կազակական կազմակերպություններ միության» նախագահ, խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Սերգեյ Պոնոմորևին: Այդ մասին հայտնել է Ղազախստանի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչությունը: Ըստ պաշտոնական հաղորդագրության, Պոնոմորևը Ղազախստանի նախագահին տեղեկացրել է ռուս և ռուսախոս բնակչության շրջանում երկրի պետական լեզվի՝ «որպես ազգային ընդհանրության և ղազախստանյան ինքնության գլխավոր միջոցի, տարածման գործընթացի մասին»:

Իր հերթին Կասիմ Ժոմարթ Տոկաևը շեշտել է, որ հանդիսանում է ոչ միայն երկրի նախագահ, այլև գլխավորում է «Ղազախստանի ժողովուրդների միությունը»: Նա ընդգծել է, որ «Արդար Ղազախստան» հայեցակարգը, որ կգործի մինչև 2030 թվականը, կառուցված է առաջին հերթին երկրում «միջէթնիակական համերաշխության ամրապնդման ու զարգացման տեսլականի վրա»: Ղազախստանի նախագահը երկրի ապագան պայմանավորել է «միասնություն՝ ազգային բազմազանության ներդաշնակության միջոցով» ծրագրի հաջողությամբ:

Ռուսաստանի հետո, ամենայն հավանականությամբ, Ղազախստանը հետխորհրդային տարածքի ամենաբազմազգ, բազմադավան և բազմամշակութային երկիրն է, որտեղ, սակայն, թվաքանակով ամենամեծը ռուս և ռուսախոս բնակչությունն է: Ընդ որում, այդ բնակչությունը հիմնականում ապրում է Ռուսաստանի հետ սահմանակից տարածքներում: Կասիմ Ժոմարթ Տոկաևը երկրի «ռուսական համայնքի առաջնորդ» Պոնոմորևին ընդունել է կրեմլյան քարոզիչ Վլադիմիր Սոլովյովի կողմից Հայաստանում և Կենտրոնական Ասիայում «հատուկ ռազմական գործողության անհրաժեշտության» մասին հայտարարությունից հետո: Մինչ այդ նա երկրի պաշտպանունակության բարձրացման հարցով հանդիպում է ունեցել պաշտպանության նախարարի հետ, տվել անհրաժեշտ հանձնարարականներ:

Ուշագրավ է, որ Կենտրոնական Ասիայում «հատուկ ռազմական գործողության» թեման Ռուսաստանի պետական հեռուստաեթերում հնչել է տարեվերջին Կրեմլում Ղազախստանի նախկին նախագահ Նազարբաևի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո: Այդ առթիվ Աստանայում ընդգծված դժգոհություն է արտահայտվել, հնչել է նույնիսկ Նազարբաևի «արտասահմանյան ուղևորությունները սահմանափակելու» առաջարկություն:

Ղազախստանի «ռուսական համայնքի առաջնորդի» հետ նախագահ Տոկաևը հանդիպումը և այդ մասին պաշտոնական տեղեկատվությունը հստակ ցույց են տալիս, որ պաշտոնական Աստանան Վլադիմիր Պուտինի հավանական «ագրեսիայի» դեմ կանխարգելիչ ծրագիր ունի: Շեշտադրելով, որ Ղազախստանը «միասնական է ազգային բազմազանությամբ», Տոկաևը Կրեմլին «հորդորում է ձեռնպահ մնալ այդ միասնությունը տրոհելու փորձից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում