Saturday, 25 07 2026
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09:30
Մոսկվայի ու Անկարայի միջև տարեկան առևտրաշրջանառության ծավալը 50 մլրդ դոլարի է հասնում․ Թուրքիայում ՌԴ դեսպան
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
09:10
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ

Ռուսաստանը և Թուրքիան՝ Իրանի կրոնապետության պաշտպան

Նրանց նպատակը, ովքեր փորձում են անկյուն մղել Իրանին, պարզ է: Սպառնալիքը չափազանց մոտ է և ծանոթ: Իրանի նկատմամբ ԱՄՆ և Իսրայելի ագրեսիվ կեցվածքը մեզ մոտեցնում է գլոբալ պատերազմի: Իրանի տարածքային ամբողջականությունը խիստ կարևոր է, իսկ այնտեղ անկարգությունները բոլոր առումներով սպառնում են Թուրքիային: Ինչպես փոխանցել է իշխանամետ Turkiye պարբերականը, այս տեսակետը խմբակցության հունվարի 13-ի նիստում հնչեցրել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական կոալիցիոն գործընկեր Դևլեթ Բահչելին: Նա Իրանում ընթացող բողոքի ցույցերը համեմատել է մի քանի տարի առաջ Ստամբուլի Գեզե հրապարակի հակակառավարական բողոքների հետ և ընդհանրացրել, որ «ձեռագիրը նույնն է»:

Նույն օրն Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մուսավին tasnim գործակալության միջոցով սենսացիոն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ «զանգվածային անկարգությունները հրահրում են Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից Իրանի տարածք նախօրոք տեղափոխված «Իսլամական պետության» զինառյալները»: Ըստ իրանցի բարձրաստիճան զինվորականների, «այդ խմբերում ներգրավված են դանակներով զինված գրոհայիններ, որոնց տրված է ցուցարարներին և անվտանգության աշխատակիցներին սպանելու հրաման»:

Ուշագրավ է, որ Իրանում բողոքի ցույցերի իսրայելա-ամերիկյան ուղղորդվածության մասին ծավալուն հրապարակում է արել ռուսաստանյան ՌԻԱ-Նովոստի պետական գործակալությունը, որի հեղինակի գնահատմամբ՝ «Իսլամական հանրապետությունը կհաղթահարի հերթական փորձությունը և Ռուսաստանի ու Չինաստանի հետ մաս կկազմի համաշխարհային ուժային մեծամասնությանը, որի կայացումը կանխելու գործին է լծված ԱՄՆ նախագահ Թրամփը»: Խոսքն ի՞նչ «համաշխարհային ուժային մեծամասնության» մասին է, որ պետք է ստեղծվի Ռուսաստանի և Չինաստանի ռազմավարական համկալությամբ, կարելի է միայն վարկածներ առաջադրել:

Այս փուլում աչքի է զարնում, որ ռուսաստանյան, թուրքական և ադրբեջանական կողմերի քաղաքական և փորձագիտական արձագանքներում թագաժառանգ Ռեզա Փահլավիի նկատմամբ ընդգծված հակակրանք է դրսևորվում: Regnum-ի մեկնաբանն այդ վերաբերմունքն ընդհանրացնում և հասցեագրում է առհասարակ Փահլավի արքայատոհմին, որի համար, ինչպես նա է ձևակերպել, «Աքեմենյան Դարեհ արքան միշտ ավելի հարազատ է մնում, քան՝ Մուհամեդ մարգարեն»: Ըստ այդմ, նա համոզմունք է հայտնում, որ Ռեզա Փահլահիի «ազգայնական Իրանը կեղծ քարոզչական ինքնությունը, կրոնապետության փլուզման դեպքում երկիրը փաստացի կհայտնի իսրայելա-ամերիկյան կառավարման թակարդում»:

Այս տրամաբանությամբ կրոնապետական Իրանը նախընտրելի է Ռուսաստանի, Չինաստանի Թուրքիայի, Պարսից ծոցի արաբական միապետությունների, Պակիստանի և Աֆղանստանի, ամենայն հավանականությամբ՝ նաև Կենտրոնական Ասիայի երկրների համար: Խոսքը բավական լուրջ կոնսոլիդացիայի մասին է, որպեսզի ԱՄՆ նախագահն իրեն թույլ տա միանշանակորեն հակադրվել դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում