Վիլնյուսի քաղաքապետը ցանկություն ունի 6,9 միլիոն եվրոյով Հունաստանից գնել կղզի, ինչը կօգնի Հունաստանին հաղթահարել ճգնաժամը: Այս մասին գրում է газета.ru-ն:
Վիլնյուսի քաղաքապետ Արտուրաս Զուոկասը առաջարկել է, որ Լիտվան ճգնաժամային իրավիճակում գտնվող Հունսատանից գնի մի կղզի:
«Միջերկրական ծովում Լիտվայի անհատ ձեռներեցների կամ լիտվական ընկերությունների ձեռք բերած կղզին կարելի է գրանցել լիտվական կառավարության անունով»,- ասել է քաղաքապետը՝ «Ձեռնարկատիրական Լիտվա» խորհրդաժողովի ժամանակ՝ ավելացնելով, որ կղզին կօգտագործվի երկրի քաղաքացիների հանգիստը կազմակերպելու համար:
Զուոկասի գնահատմամբ` մոտավորապես վեց քառակուսի կմ զբաղեցնող տարածքը կարելի է ձեռք բերել 6.9 միլիոն եվրոյով, և այն կդառնա Վիլնյուսի 22-րդ վարչատարածքային միավորը:
Հիշեցնեք, որ Վիլնյուսի քաղաքապետը հայտնի է իր ոչ սովորական արարքներով: Նախորդ շաբաթ նրան շնորհվել է Շնոբելյան մրցանակ` ավտոմեքենաների անօրինական կայանման դեմ օրիգինալ պայքարի համար: Քաղաքապետի հանձնարարությամբ՝ օգոստոսին տանկով ջախջախվել էր սխալ կայանած Mercedes մակնիշի մեքենան:









































