Wednesday, 22 07 2026
Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
20:10
Իրանը խոստանում է համաչափ պատասխան կամուրջների և էլեկտրակայանների վրա ԱՄՆ-ի հարվածներին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ֆրիդրիխ Մերցի հեռախոսազրույցը
19:50
Թրամփը սպառնացել է Իրանի կողմից Հորմուզի նեղուցում նավերի վրա ցանկացած հարձակման դեպքում թիրախավորել կամուրջներ և էլեկտրակայաններ
ԿԸՀ-ն չի բավարարել Նարեկ Կարապետյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը
19:30
Չինաստանը և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել բարձր մակարդակի շփումներ կազմակերպելու հարցում
Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը
Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին
Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը
18:50
Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը
Անդրանիկ Թևանյանի կալանքը երկարաձգվեց ևս երկու ամսով
18:30
Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են
ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին
Կրասնոդարում Wildberries-ի վրա հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել
ԱՄՆ Կոնգերսը 907-րդ «հակաադրբեջանական» ուղղումը կչեղարկի՞
17:50
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում Հորմուզի նեղուցով պաշտպանված տարանցում կազմակերպելու շուրջ. Ռուբիո
Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը
17:30
ԱՄՆ-ն կողմ է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զենքի շուրջ եռակողմ քննարկումներին. Ռուբիո
ՀՀ ՊՆ-ում տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանությունը
17:10
ԱՄՆ-ն միակ երկիրն է, որ կարող է դադարեցնել ռուս-ուկրաինական հակամարտությունը. Ռուբիո
«TAIEX» ծրագրի ձևաչափով փորձագիտական խորհրդատվություն է տրամադրվել արագ փչացող ապրանքների կառավարման վերաբերյալ
Լիբանանի նպատակն է իսրայելական զորքերի լիակատար դուրսբերումը երկրից. վարչապետ
Եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի պաշտպանության ուժերի ռազմական ոստիկանության դեպարտամենտի պետը
16:30
Իրանի դեմ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինծառայողների թիվը հասել է 18-ի
Փրկարարները Կորյունի փողոցում հայտնված բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
ԵԱՏՄ-ն իրականացնում է ազատ առևտրի նոր գոտիների ստեղծման լայնածավալ աշխատանք. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի տիկինն Ադիս Աբեբա այցի շրջանակում հյուրընկալվել է Եթովպիայի առաջին տիկնոջ կողմից
15:50
Ջայշանկարը Լավրովի հետ հանդիպմանը բարձրացրել է հնդիկ նավաստիների անվտանգության հարցը՝ ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին
Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Նոր տարում ռուս-ուկրաինական պատերազմը, ամենայն հավանականությամբ, ավելի կծավալվի

Անցնող տարվա վեջին աշխատանքային օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը նշանավորել է Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարներին բողոքի նոտայի փոխանցմամբ: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովստին, մերձբալթյան երեք երկրների դիվանագիտական ներկայացուցիչներին «վճռական բողոք է հայտնվել Ռիգայում, Վիլնյուսում և Տալլինում Ռուսաստանի դեսպանատների տնտեսական գործունեությունը սահմանափակելու կապակցությամբ»:

Պաշտոնական տեղեկատվությունը չի հստակեցրել, թե Ռուսաստանի դեսպանատները Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում կոնկրետ ի՞նչ սահմանափակումների են ենթարկվել: Փոխարենը ռուսաստանյան պաշտոնական լրատվամիջոցը մեկնաբանել է, որ մերձբալթյան երկրներն «արդեն տևական ժամանակ է, ինչ Ռուսաստանի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն են վարում»:

Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ ԱՄՆ և Ուկրաինայի նախագահների բանակցություններից հետո եվրոպական առաջնորդները հեռախոսազրույց են ունեցել: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մամուլին ասել է, որ եկող տարվա առաջին օրերին մտադիր է կազմակերպել Ուկրաինային աջակցող երկրների գագաթնաժողով: Ռուսաստանյան քարոզչությունը լայնորեն քննարկում է Թրամփ-Զելենսկի բանակցությունները՝ հիմնականում շեշտադրելով, որ Ուկրաինայի նախագահը «ոչ մի աջակցություն չի ստացել»:

Այս ֆոնին արտառոց է թվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ստորագրված օրենքը, որ նախատեսում է եկող տարի անցկացնել պահեստազորայինների զորակոչ: Ըստ պաշտոնական մեկնաբանության, պահեստազորայինները «պետք է ապահովեն կրիտիկական նշանակության ենթակառուցվածքների անվտանգությունը»: Մեկնաբանները, մինչդեռ, ուշադրություն են հրավիրում օրենքի այն դրույթին, որի համաձայն պահեստազորից զորակոչվածների նկատմամբ կիրառելի է ռազմական դրության պայմաններում դասալքության համար պատիժը:

Ակնհայտ է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնելու և անգամ Ուկրաինայի համար ներկայումս ոչ նպաստավոր պայմաններով խաղաղության պայմանագիր ստորագրելու մտադրություն չունի: Իշխող տպավորություն է, որ մարտական գործողություններն Ուկրաինայի տարածքում ոչ միայն կշարունակվեն, այլև ավելի կծավալվեն: Ռուսաստանի պաշտապանության նախարարությունը առաջին անգամ հրապարակել է «Օրեշնիկ» հրթիառային համակարգի լուսանկարները: Պաշտոնապես հայտարարվել է, որ համակարգը մարտական ծառայության է անցել Բելառուսի տարածքում: Ըստ երևույթին, իր երկրի տարածքը պատերազմի գոտի չդարձնելու Ալեքսանդր Լուկաշենկոյի ջանքերը ցանկալի արդյունքի չեն հասել: Նոր տարում, հավանաբար, Ուկրաինան գրոհի կենթարկվի նաև հյուսիսից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում