Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մի բան է ԵՄ-ի հետ համագործակցությունը, մեկ այլ բան՝ ինտեգրացիան. Գալուզին

ՌԴ ԱԳՆ փոխնախարար Միխայիլ Գալուզինը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Հայաստանի և Եվրոպական Միության միջև դեկտեմբերին ընդունված նոր Ռազմավարական գործընկերության օրակարգը, ինչպես նաև անդրադարձել է Հայաստանի մասնակցությանը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին։

– Դեկտեմբերի սկզբին Հայաստանը և Եվրոպական Միությունը ընդունել են գործընկերության նոր Ռազմավարական օրակարգ։ Այդ փաստաթուղթը կոչված է խորացնելու հանրապետության և ԵՄ-ի համագործակցությունը։ Քննարկե՞լ է Հայաստանը այդ քայլը Ռուսաստանի հետ։

– Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը, և մեր հարաբերությունների այդ սկզբունքային պարամետրերը չեն փոխվում։ Մենք հենց այդպիսի բնույթից ենք ելնում մեր հարաբերություններում Հայաստանի հետ։

Ինչ վերաբերում է նրա իրավունքին հարաբերություններ պահպանել ցանկացած երկրի և միության հետ, այդ թվում՝ Եվրոպական Միության, ապա մենք համարում ենք, որ դա ցանկացած ինքնիշխան պետության իրավունք է։

Սակայն մեկ բան է համագործակցությունը, մեկ այլ բան՝ ինտեգրացիան։

Եվ այն, ինչ մենք տեսնում ենք Հայաստանի և Եվրոպական Միության գործընկերության նոր ռազմավարական օրակարգում, հենց ինտեգրացիա է, որը ներառում է Հայաստանի իրավական բազայի համաձայնեցումը Եվրոպական Միության համապատասխան ստանդարտների հետ՝ քաղաքականության, անվտանգության, տնտեսության, էներգետիկայի, էկոլոգիայի և այլ կարևոր ոլորտներում։

Մենք անկեղծորեն և բաց խոսում ենք հայաստանցի գործընկերների հետ այն մասին, որ իրավական բազայի նման համաձայնեցումը ԵՄ-ի հետ անխուսափելիորեն կհակասի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համապատասխան նորմերին, որի անդամ է Հայաստանը։ Հետևաբար, մենք ուշադիր հետևում ենք Հայաստանի իրավական բազայի համաձայնեցման կուրսի և ԵԱՏՄ-ի կանոնների միջև հնարավոր հակասություններին։

Մենք անկեղծորեն և բաց քննարկում ենք այդ թեմաները համապատասխան ձևաչափերով, մասնավորապես՝ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում, որի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ին Երևանում։

Եվ, իհարկե, բավարարվածությամբ արձանագրել ենք այն հանգամանքը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերին մասնակցել է և Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Մոսկվայում (դեկտեմբերի 11), և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում (դեկտեմբերի 21), և հաստատել է Հայաստանի ձգտումը շարունակել մասնակցությունը եվրասիական ինտեգրացիոն կառուցմանը։ Հույս ունենք, որ այդպես էլ կլինի։ Առավել ևս, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է 2015 թվականից։ Եվ, իհարկե, այդ 10 տարիների ընթացքում հայաստանյան հասարակությունը և երկրի ղեկավարությունը զգացել են Եվրասիական տնտեսական միության անդամակցության բոլոր կարևոր առավելությունները։

Հույս ունենք, որ կշարունակենք համագործակցությունը Հայաստանի հետ ԵԱՏՄ շրջանակներում, առավել ևս, որ հայկական կողմը բարձրագույն մակարդակով հաստատում է դա։

– Պարզ է, որ Հայաստանը օգուտ է քաղում ԵԱՏՄ-ին մասնակցությունից։ Հայաստանցի գործընկերները ցույց են տալիս հասկացողություն ձեր ներկայացրած փաստարկների նկատմամբ։

– Իմ տպավորությամբ՝ այդպիսի հասկացողություն կա։

– Քննարկո՞ւմ է Ռուսաստանը Հայաստանի հետ Երևանի վերադարձը ՀԱՊԿ-ում լիարժեք մասնակցությանը։

– Առաջին հերթին՝ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Հայաստանը տեղյակ է կազմակերպության շրջանակներում ընդունվող բոլոր որոշումներից։ Եվ, իհարկե, մենք ակտիվորեն պաշտպանում ենք, որ Հայաստանը լիարժեք մասնակցի ՀԱՊԿ աշխատանքներին, քանի որ ակնհայտ է, որ հենց դրա հետ է կապված Հայաստանի անվտանգության իսկապես հուսալի ապահովումը, ինչպես և այդ միության այլ անդամների։ Իհարկե, մենք ուրախ կլինեինք տեսնել հենց այդպիսի արդյունք։

– Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ՀԱՊԿ անդամ պետության կողմից կազմակերպության շրջանակներում պարտավորությունների չկատարման դեպքում, մասնավորապես՝ բյուջեի առջև պարտքի առկայության դեպքում երկու տարի ժամկետով, նրա նկատմամբ կարող են կիրառվել այդ պետության քաղաքացիների թեկնածությունների առաջադրման իրավունքի կասեցում ՀԱՊԿ շրջանակներում քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև քվեարկության իրավունքից զրկում կազմակերպության մարմիններում՝ մինչև պարտքի լիակատար մարումը։ Տեսնո՞ւմ է Ռուսաստանը ազդանշաններ Հայաստանի կողմից, որ պատրաստ է լուծել ՀԱՊԿ-ի առջև պարտքի խնդիրը։

– Մենք երկխոսության մեջ ենք հայաստանցի գործընկերների հետ։ Սպասենք այդ երկխոսության արդյունքներին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում