Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Էրդողանը գուցե «հրաժարվի» Կարս-Իգդիր-Նախիջևան երկաթգծի ծրագրից

Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի Հայաստան ենթադրվող այցին և ձևակերպել, որ «Երևանում սպասում են Թրամփի «ճանապարհային թիմին»»: Պարբերականը վկայակոչել է Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպանի «առայժմ վերջին» հարցազրույցը, որտեղ նա խոսել է TRIPP նախագծի աշխարհաքաղաքական նշանակության մասին: «Հուսալի և անվտանգ երթուղին, որ կանցնի Հայաստանի հարավով, հետո՝ Նախիջևանով, ապա կրկին կմտնի Հայաստանի տարածք՝ Գյումրիի և թուրքական Կարսի ուղղությամբ, թույլ կտա Արևելքի և Արևմուտքի միջև ստեղծել տրանզիտային լիարժեք հաղորդակցություն»,- ամերիկյան դիվանագետին մեջբերել է ռուսաստանյան պարբերականը:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի հարցազրույցի կարեւորությունը այն է, որ նա TRIPP-ը ներկայացնում է ոչ թե Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Թուրքիա, այլ՝ Ադրբեջան-Հայաստան-Նախիջևան-Հայաստան-Թուրքիա երթուղով, ինչը փոխում է այդ նախագծի վերաբերյալ մինչ այժմ եղած պատկերացումները: Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանն այդ միտքն արտահայտել է, երբ արդեն հայտնի էր, որ նա թողնում է պաշտոնը: Ըստ երևույթին, այդ հարցում ԱՄՆ-ը Թուրքիայի հետ քննարկումներ ունեցել է:

Վաշինգտոնում օգոստոսի 8-ի համաձայնություններից կարճ ժամանակ հետո Թուրքիան հայտարարել է Կարս-Իգդիր երկաթուղագծի հիմնարկեքի մասին: Ըստ տեղեկությունների, ծրագրի նախնական արժեքը մոտ երեք միլիարդ եվրո է, որ Թուրքիան պետք է ներգրավի փոխառության տեսքով: Կարելի է ենթադրել, որ Վաշինգտոնը նախապատվությունը տալիս է Գյումրի-Կարս երթուղին Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապելու տարբերակին, որի իրականացումը, բնականաբար, անհամեմատ նվազ ծախսատար կլինի:

Ռուսաստանյան լրատվամիջոցը լուրջ ուշադրություն է հատկացրել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի տեսակետին, ըստ որի Բաքուն TRIPP -ի վերաբերյալ իր «մոտեցումները և նկատառումները ներկայացրել է և հույս ունի, որ դրանք հաշվի կառնվեն»: Ընդսմին, «Նեզավիսիմայա գազետա»-ի մեկնաբանը «միջանկյալ» նկատել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման «երկրորդ նախապայման է առաջադրել»:

Ավելի վաղ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատասխանատու է երթուղու իր հատվածի համար, մյուս հարցերը պետք է կարգավորեն ԱՄՆ-ը և Հայաստանը: Բայրամովի վերջին «նախապայմանը» թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն դեմ է Նախիջևան-Հայաստան-Թուրքիա երթուղուն: Թուրքիան Մերձավոր Արևելքում, Պարսից ծոցում և Աֆրիկայում չափազանց կարևոր խնդիրներ ունի, որ կարող է կարգավորել բացառապես ԱՄՆ-ի աջակցությամբ: Այս առումով, գուցե, Էրդողանը «հրաժարվի՞» Կարս-Իգդիր երկաթգծի ծրագրից: Իհարկե, սա շատ լավատեսական ենթադրություն է, բայց պետք է նաև հաշվի առնել, որ Թուրքիան դրանից էականորեն չի կորցնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում