Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Ալիևը դավաճանեց Իսրայելին

Պաշտոնական Բաքուն հաստատում է Սոմալիի դաշնային հանրապետության ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականն իր լիակատար աջակցությունը: Այդ մասին սոցիալական X հարթակում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը, որի գնահատմամբ «միջազգային հանրությունը պետք է գործի պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերին կատարելապես համապատասխան»:

Նախօրեին հայտնի է դարձել, որ Իսրայելի կողմից Սոմալիլենդի անկախության ճանաչումը խստորեն դատապարտել են Իսլամական համագործակցության կազմակերպությունը և արաբական քսանմեկ պետություններ: Ադրբեջանը հանդիսանում է ԻՀԿ անդամ և ԱԳՆ սոցցանցային գրառմամբ արձանագրում է, որ կիսում է այդ կառույցի դիրքորոշումը:

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունը նախորդում է ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի վճռորոշ բանակցություններին: Պաշտոնական Բաքուն, ըստ էության, սկզբունքորեն հակադրվում է Իսրայելի տարածաշրջանային քաղաքականությանը և լիովին սատարում Թուրքիային: Փորձագիտական իշխող կարծիքն այն է, որ Սոմալիլենդի անկախության ճանաչմամբ Իսրայելը փորձում է խոչընդոտել Սոմալիում Թուրքիայի ռազմական ներկայության ամրապնդմանը և ստեղծել հակակշիռ:

Բաքվում հասկանում են, որ Թրամփ- Նաթանյահու բանակցությունների ամենաառանցքային հարցը Մերձավոր Արևելքում և հարակից տարածաշրջաններում Թուրքիայի և Իսրայելի միջև մրցակցությունն է: Այդ հարցում ԱՄՆ նախագահի դիրքորոշումը հրեական պետության համար էքզիստենցիալ նշանակություն ունի: ԱԳՆ հայտարարությամբ Ալիևը փաստացի ոչ թե «անհարմարություն է ստեղծում» վարչապետ Նաթանյահուի համար, այլ մերժում է Իսրայելի պետական քաղաքականությունը, պարզ ասած՝ դավաճանում մի երկրի շահերի, որ ավելի քան երեք տասնամյակ հնարավոր բոլոր միջոցներով Ադրբեջանին աջակցել է:

Տպավորությունը, որ Երուսաղեմի և Անկարայի միջև լարվածությունը «խորքային չէ» և պայմանավորված է Էրդողան-Նաթանյահու «անձնական անհանդուրժողականությամբ», գործնականում չի հաստատվում: Եվ եթե գալիք հերթական կամ արտահերթ ընտրություններում Նաթանյահուն վարչապետի պաշտոնը չպահպանի, ապա Իսրայելում իշխանության են գալու Գազայի, Սիրիայի, Սոմալիի, Լիբիայի և մյուս բոլոր հարցերում Թուրքիայի նկատմամբ ավելի արմատական դիրքորոշում ունեցող ուժեր:

Ալիևը դա հասկանում և հաշվի է առնում: Անորոշ է մի հանգամանք. իսկ եթե Դոնալդ Թրամփը Սոմալիլենդի անկախության իսրայելական ճանաչումը չմերժի՞: Մյուս կողմից էլ նա պետք է ընդունի, որ պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը տարածվում է նաև Կիպրոսի վրա, որի մաս կազմող տարածքում Թուրքիան «անկախ պետություն է հիմնադրել» և որի հետ Ադրբեջանը բոլոր ասպարեզներում լայնորեն համագործակցում է: Իսկ թե իսրայելա-ադրբեջանական հարաբերություններն ինչ ընթացք կունենան, ցույց կտան ժամանակը և հանգամանքները: Քաղաքականության մեջ «դավաճանությունը» հարաբերական է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում