Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Սիրիան վերադառնում է քաղաքացիական պատերազմի իրականությանը

Դեկտեմբերի 27-ին Սիրիայի Հոմս քաղաքի մզկիթում պայթյուն է տեղի ունեցել: Ըստ արաբական աղբյուրների, առնվազն ութ մարդ զոհվել է, կան տասնյակ վիրավորներ: Պատահարից ժամեր անց «Սարայա Անսար ալ-Սուննահ» սուննի ծայրահեղական խմբավորումը հանդես է եկել հայտարարությամբ և ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը: Նույն շրջանում վերջին երկու շաբաթներին ԱՄՆ զորախումբը պատժիչ գործողություններ է իրականացրել «Իսլամական պետության» դեմ, տասնյակ գրոհայիններ են սպանվել, ոչնչացվել են մի քանի հենակայաններ և ռազմական նշանակության ենթակառուցվածքներ«

Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ «Սարայա Անսար ալ-Սուննահ» ծայրահեղական խմբավորումը ստեղծվել է այս տարերսկզբին: Այն գլխավորում է Աբու Այշա ալ-Շամին, որ երկար տարիներ Էդլիբի շրջանում գործել է Սիրիայի անցումային կառավարության ներկայիս նախագահ ալ-Շարաայի հրամանատարության ներքո՝ հանդիսանալով «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման ազդեցիկ գործիչներից մեկը: Ըստ տեղեկությունների, ալ-Շամին Սիրիայի նախագահին քննադատել է «շիադավանների և ալևիների հանդեպ մեղմ վարվելու» մեջ և հեռացել նրանից:

Ալ-Շամին ներկայումս գլխավորում է մի քանի հարյուր ծայրահեղական մարտիկների: Դեկտեմբերի կեսերին Հոմսի մոտ հարձակման է ենթարկվել ամերիկյան զինվորական պարեկախումբը, սպանվել է երկու ամերիկացի զինվորական: Հետաքննությունը պարզել է, որ հարձակվողը հանդիսացել է Սիրիայի անվտանգության կառավարական ուժերի զինծառայող: Իսրայելական հետախուզությունը պարզել է, որ «կառավարական անվտանգության ուժեր» անվան տակ Դամասկոսում և Հոմս ու Համա նահանգներում գործում է հինգ հազարանոց զորախումբ, որի բոլոր մարտիկները նախկինում հանդիսացել են «Հայաթ Թահրիր ալ-Շամ» խմբավորման մարտիկներ:

Հոմսի մզկիթում կազմակերպված պայթյունը վկայում է, որ նախկինում Բաշար Ասադի վարչակազմի դեմ զինված պայքար մղած խմբավորումները Սիրիայի ապագայի հարցում տարակարծիք են: Թուրքիայի գործադրած ջանքերը, որպեսզի միջազգային հանրությունը ճանաչի Ահմադ ալ-Շարաայի կառավարության լեգիտիմությունը, բախվում են սիրիական իրականությանը, երկիրը ոչ միայն տարածքով, այլև քաղաքական ինքնակազմակերպվածությամբ ամբողջական չէ:

Եվ խնդիրը ոչ թե քրդական և դրուզական «անջատողականությունը», այլ իշխանության եկած ուժի անձեռնհասությունն է: Սիրիայի նախագահը նախկինում հանդես է եկել ալ-Ջուլանի մարտական անունով: Հասնելով իշխանության, նա հարկադրված է եվրոպական հագուստ կրել և հանդես գալ որպես «չափավոր բարեփոխիչ»: Բայց նրա հրամանատարության տակ Թուրքիայի բոլորանվեր աջակցությամբ ավելի քան մեկ տասնամյակ կռված տասնյակ հազարավոր սուննի ծայրահեղականները Սիրիան համարում են միայն իրենց հայրենիքը, քրդերը, դրուզները, ալիեւները նրանց համար թշնամի են:

Սա այն է, ինչ Թուրքիան փորձում է քողարկել: Իրականում Սիրիան կանգնած է նոր քաղաքացիական պատերազմի շեմին: Էրդողանի Սիրիան փլուզվում է: Ալ-Շարաային չի օգնում նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությունը: Ըստ երևույթին, տեղի է ունենում ճիշտ հակառակը. որքան նախկին ծայրահեղական ալ-Շարաան մտերմանում է ԱՄՆ-ի և Եվրամիության հետ, այնքան ծայրահեղականները նրա դեմ լարվում են: Հոմսի մզկիթում պայթյունը որոտացել է Իսրայելի վարչապետ Նաթանյահուի ԱՄՆ մեկնելու նախօրեին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում