Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն ուկրաինական կարգավորման բանակցություններում «վերցնում է նախաձեռնությունը»

Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ արտաքին քաղաքականության հարցերով նրա օգնական Յուրի Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ: Այդ մասին դեկտեմբերի 26-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Հեռախոսազրույցի մասին որևէ մանրամասնություն նա չի հայտնել: Պեսկովը նախօրեին լրագրողներին հայտնել է, որ Կրեմլում «վերլուծում են» ամերիկյան կողմի հետ Պուտինի հատուկ ներկայացուցիչ Դմիտրիևի բանակցությունների արդյունքները, և ԱՄՆ հետ հետագա շփումների մասին որոշում կընդունի Ռուսաստանի նախագահը:

Պուտինի օգնական Ուշակովի և ԱՄՆ ներկայացուցչի միջև հեռախոսազրույցի փաստը վկայում է, որ Ռուսաստանի նախագահը կայացրել է Միացյալ Նահանգների հետ շփումները շարունակելու որոշում: Իսկ դա նշանակում է, որ Մոսկվան ուկրաինական կարգավորման վերջին առաջարկությունները համարում է բանակցությունների առարկա: Ավելի վաղ Reuters-ը հայտնել է, որ ուկրաինական կարգավորման նորացված ծրագրի շուրջ Ռուսաստանի առարկությունները վերաբերում են ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցության երաշխիքներին, ուկրաինական բանակի թվամազմին և Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի հստակեցմանը:

Այլ աղբյուրների տեղեկություններով, ամերիկյան կողմը շարունակում է պնդել, որ հրադադար հաստատվի զորքերի շփման առկա գծով: ԱՄՆ-ն առաջարկում է Զապորոժիեի ԱԷԿ-ի Ռուսաստանի հետ համատեղ կառավարում: Ուկրաինան պնդում է, որ կառավարումը պետք է լինի ամերիկա-ուկրաինական: Գլխավոր տարաձայնությունը կայանում է նրանում, որ Ուկրաինան համաձայն չէ զորքերը հեռացնել Դոնբասի իր կողմից վերահսկվող հատվածից: ԱՄՆ-ը փորձում է Դոնբասը հայտարարել «ազատ տնտեսական գոտի», որի վերահսկողության հարցում «առայժմ կոնկրետ համաձայնություն չկա»:

Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Վլադիմիր Զելենսկին պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ: Ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, առաջիկա կիրակի նա կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական կարգավորման «մի շարք փաստաթղթեր պատրաստ են»: Ուկրաինայի նախագահը չի կոնկրետացրել, թե խոսքն ի՞նչ փաստաթղթերի մասին է:

Փորձագետները դրական են համարում, որ ԱՄՆ նախագահը տարեմուտին «հարմար է գտել իր անձնական դաստակերտում ընդունել» Վլադիմիր Զելենսկուն: Կարելի է դրական համարել, որ Ռուսաստանի նախագահի օգնական Ուշակովը հեռախոսազրույց է ունեցել ամերիկյան կողմի ներկայացուցիչների հետ: Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի և Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ուիթկոֆի միջեւ «մրցակցություն է սկսվել»: Չի բացառված, որ պետքարտուղար Ռուբիոն ստանձնի ուկրաինական կարգավորման հարցով Ռուսաստանի հետ գլխավոր բանակցողի պատասխանատվությունը: Եթե դա տեղի ունենա, հնարավոր կլինի համարել, որ ռուս-ամերիկյան գործարքի քաղաքական համաձայնությունը մոտենում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում