Saturday, 25 07 2026
Վթարային ջրանջատում Արտաշատ քաղաքում
14:30
Եվրոպայում օգոստոսի սկզբին սպասվում է հերթական ջերմային գմբեթը
Առկա է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
14:10
Գիտնականները գնահատել են Երկրի վրա ծառերի ընդհանուր թիվը
Բացահայտվել է Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորվածներ
13:50
Մադրիդում անտառային հրդեհների պատճառով տարհանվել են ՆԱՍԱ-ի աշխատակիցները
Հայաստանից արտահանումն աճել է․ առաջին կիսամյակի ցուցանիշները
Վրաստանի տարածքում Էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
10 նոր սերնդի աղբատար մեքենաներ՝ Երևանի աղբահանության համակարգում․ Տիգրան Ավինյան
40 տուժած. Թուրքիայում մարդատար ավտոբուս է շրջվել
Անի Հովսեփյանը 3-րդ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում
12:50
Ռումինիայի նախագահը հայտարարել է երկրի օդային տարածքում նոր ԱԹՍ-ի խոցման մասին
Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը միայն Կենտրոնում
12:30
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան
12:20
Անտոնիու Գուտերեշը ժամանել է Սիրիա
Որն է այս տարվա կլիմայական առանձնահատկության պատճառը․ Գագիկ Սուրենյան
Եկատերինբուրգում ԱԹՍ-ն հարվածել է Wildberries-ի պահեստի ուղղությամբ
11:40
Վլադիմիր Հակոբյանը` ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն
11:30
Նավթի գները նվազել են – 24/07/26
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է․ 1 ժամ non-stop երաժշտություն
Վրաստանում 2-րդ օրն անընդմեջ տեղի է ունեցել էլեկտրաէներգիայի համատարած անջատում
Կանանց գումարտակի զինծառայողների հերթապահությունն ամրացված շրջաններից մեկում․ ՊՆ
10:50
Իսպանիայի չեմպիոնական պարգևը հարկվելու է 15 մլն դոլարով
Տեղումներ չեն սպասվում
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
10:09
Խաղաղության համաձայնագրի հարցում ամեն ինչ կախված է Թրամփից․ Զելենսկի
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից

Լիցենզավորման նոր պարտադիր պահանջներ՝ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնողների համար

2025 թվականի ապրիլի 18-ին ընդունված «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքով սահմանված որոշ դրույթներ ուժի մեջ են մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ Այդ մասին հիշեցում է տարածել ՆԳՆ-ն:

«Համաձայն այդ փոփոխությունների՝ լիցենզիա ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները պարտավոր են իրենց լիցենզիան համապատասխանեցնել օրենքով նախատեսված նոր պահանջներին։

Հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում հետևյալ կարգավորումները․

Մինչև օրենքի փոփոխությունը ուժի մեջ մտնելը լիցենզիաներ ստացած մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները լիցենզիաները պետք է համապատասխանեցնեն օրենքով նախատեսված պահանջներին, այն է՝ պետք է ունենան առնվազն 10 որակավորված պահնորդ (կամ թիկնապահ)՝ 1-ի փոխարեն:

Մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող կազմակերպությունները յուրաքանչյուր կիսամյակ՝ մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 25-ը (առաջին հաշվետվությունը՝ մինչև 2026 թվականի հունվարի 25-ը), լիազոր մարմին են ներկայացնում հաշվետվություն՝ լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով։

Օրենքով սահմանված պահանջները չկատարելու դեպքում Ներքին գործերի նախարարությունը հետամուտ կլինի պահնորդական կազմակերպությունների լիցենզիայի գործողության դադարեցմանը։

Հիշեցնենք նաև, որ ՆԳՆ ոստիկանությունը խիստ վերահսկողություն է իրականացնում արդեն իսկ գործող պահանջի կատարման նկատմամբ, համաձայն որի՝ պաշտպանվող յուրաքանչյուր անձի տրանսպորտային միջոցով փոխադրումը կարող է իրականացվել միայն մեկ տրանսպորտային միջոցով, որի մեջ կարող է գտնվել երեքից ոչ ավելի թիկնապահ (այդ թվում` վարորդ-թիկնապահը):

Հորդորում ենք սահմանված կարգով ապահովել օրենքի պահանջների կատարումը․ նոր կարգավորումների հիմնական նպատակն է մասնավոր պահնորդական գործունեության կանոնակարգումը, ինչպես նաև հանրային անվտանգության ապահովման երաշխավորման բարձրացումը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում