Friday, 24 07 2026
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am
09:50
Թրամփը նոր մաքսատուրքեր է սահմանում
«Արև Արենա» ամառային ճամբարը համախմբել է շուրջ 260 երեխաների
Վաշինգտոնը 3 փուլ է նախատեսել ԹՐԻՓՓ-ի համար. Բաքուն մտահոգ է
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ի և Իրանի շարունակական հարվածների ֆոնին Թրամփը հայտնել է, որ առայժմ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
Իրանում կան «ռուսական եղանակ նվագող» շրջանակներ, որոնց նյարդայնացնում է TRIPP-ը
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամով. ֆինանսների նախարարություն
Ոստիկանությունը հատուկ միջոցառումներ է իրականացրել․ հայտնաբերվել են հետախուզվողներ, ապօրինի պահվող զենք-զինամթերք, թմրամիջոցներ
08:30
Նավթի գներն աճել են – 23/07/26
ՄԻՊ-ն ամփոփել է Սյունիքի մարզին վերաբերելի` մարդու իրավունքներին առնչվող հավաքագրված խնդիրները, քննարկել դրանց լուծման առաջարկները
60 տոկոսով նվազել են հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունները․ Արփինե Սարգսյանն Արարատի մարզում ամփոփել է առաջին կիսամյակի աշխատանքը
Ռուս-ադրբեջանական տարաձայնությունները հրապարակայնացման ենթակա չե՞ն
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Փարիզում քննարկվել է Հայաստանի մուտքը եվրոպական շուկա
00:50
ԵՄ-ն դատապարտել է Սաուդյան Արաբիայի դեմ հութիների սպառնալիքներն ու Կարմիր ծովում լցանավի վրա հարձակումը
Ոստիկանները հայտնաբերել են քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով հետախուզվողին
00:30
ԱՄՆ-ն 200 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն կհատկացնի ԿԽՄԿ-ին և ԿԽՄՖ-ին
Ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումները 78-ով ավելացել են․ ՆԳՆ
00:10
ԱՄՆ-ն պատերազմի ավարտի վերաբերյալ մի քանի առաջարկ է պատրաստել. Զելենսկի
00:00
Աշխատատեղեր ու արդիական ենթակառուցվածքներ. Հայէկոնոմբանկն ամփոփել է Զինվորի տան հետ 2025թ. սոցիալական ծրագիրը
23:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանման ոչնչացման մասին
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ Պապոյան
23:30
Թրամփը սպառնացել է հութիների հարձակումների համար պատասխանատվության ենթարկել Իրանին
23:20
Կոնֆերենցիաների լիգա. «Ալաշկերտ»-ը չհաղթեց «Կլուժ»-ին

Կինոյի և թատրոնի ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը տոնում է 70-ամյակը

Կինոյի և թատրոնի ռեժիսոր, դերասան, սցենարիստ, մոնտաժող և պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը դեկտեմբերի 26-ին տոնում է ծննդյան 70 և ստեղծագործական գործունեության 50-ամյակները։

Հայաստանի կինոգործիչների միությունը, անդրադառնալով հոբելյարին, նշում է. «Անհավանական է՝ նկատի ունենալով այն մեծ էներգիան, ստեղծագործական լիցքերը, մտահղացումները, որոնք կան Վիգեն Չալդրանյանի ներսում։ Անհավանական է՝ նկատի առնելով նրա երիտասարդական կեցվածքը, եռանդը, կենսակերպը։ Բայց դա փաստ է։ Ավելին՝ Վիգեն Չալդրանյանն այսօր նշում է ոչ թե 70-ամյա, այլ 120-ամյա հոբելյանը, որովհետև նա ստեղծագործում է արդեն 50 տարի»։

Միությունը շեշտում է՝ Չալդրանյանն այն անհատն է, որն իր ուրույն, շատ ուրույն ձեռագիրն ունի հայ կինոյում և թատրոնում. դա ձեռագիր է, ձեռագիր։

«Այն կարող է դուր գալ, կամ չգալ ոմանց, այն կարող են ընդունել, կամ՝ ոչ, բայց դա ձեռագիր է և դրանում որևէ մեկը չի կարող տարակուսել, իսկ ձեռագիրն արվեստագետի դրոշմն է, կնիքը, և ձեռագիրն է, որ մնում է որպես մշակութային ժառանգություն։ Բազմաթիվ են Չալդրանյանի ֆիլմերը, որոնք թե՛ ձեռագրային նշանակություն ունեն կինեմատոգրաֆում, թե՛ այդ ձեռագրային նշանակությամբ մաս են կազմում հայ կինոմշակութային ժառանգության, բայց առաջինը, որ ավետեց Վիգեն Չալդրանյան արվեստագետի, նրա մտածողության, նրա տեսակի և նրա անհատականության մասին, «Ապրիլ» ֆիլմն էր։  Հետո, անշուշտ, շատ եղան ֆիլմեր, որոնք մրցանակներ ու ճանաչում բերեցին արվեստագետին, սիրվեցին ու չսիրվեցին, ընդունվեցին ու չընդունվեցին, բայց «Ապրիլ»-ը մնաց այն առաջինը (թեպետ դրանից առաջ էլ կային աշխատանքներ), որը հավերժ մնաց որպես Վիգեն Չալդրանյան արվեստագետի սկզբի սկիզբը»,-ասվում է միության տարածած տեքստում և ընդգծվում, որ 70-ամյա արվեստագետը լի է ստեղծագործական նոր մտահղացումներով, աշխատում է նոր ֆիլմի ստեղծման ուղղությամբ, գրում է, նկարահանում և ինչն անչափ մեծ ուրախության առիթ է։

Միությունը տեղեկացնում է, որ ռեժիսորի հոբելյանի առթիվ նրա ծննդյան օրը՝ դեկտեմբերի 26-ին, Կինոյի տանը տեղի կունենա հանդիպում Չալդրանյանի և ոլորտի ներկայացուցիչների միջև։ Սպասվում են անակնկալներ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում