Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

ՔԿ-ն բացահայտել է նոր «զանգերի կենտրոն», հայտնաբերվել է հանցավոր ճանապարհով ստացված 80 հազար դոլար

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների վարչությունում Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման հիման վրա 2025 թվականի դեկտեմբերի 12-ին հանցավոր կազմակերպություն ստեղծելու կամ ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու և առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանցավոր կազմակերպության կողմից տիրապետվող, կազմակերպության կարիքների համար ծառայող «զանգերի կենտրոնում», ինչպես նաև այդ կազմակերպությունում գործունեություն ծավալած անձանցից մեկի բնակարանում ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության ծառայողների կողմից իրականացված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է առերևույթ հանցավոր ճանապարհով ստացված շուրջ 80 հզր ԱՄՆ դոլարը գերազանցող գումար, ոսկյա զարդեր, համակարգիչներ, տվյալների կրիչներ, աշխատանքային բջջային հեռախոսներ՝ տեսախցիկների հատվածները տեխնիկական միջամտությամբ փակված վիճակում, բազմաթիվ վիրտուալ հեռախոսահամարների ցանկեր, զանգերի սցենարներ, զոհերի հետ իրականացված տարբեր մեսինջերային նամակագրություններ, ինչպես նաև զոհերի անձնագրերի լուսանկարներ և անձնական տվյալներ։

Առգրավվել են հափշտակությունների չափերի վերաբերյալ կազմված թվային հաշվետվություններ, կազմակերպության անդամների դերաբաշխման աղյուսակներ, ինչպես նաև հարյուրավոր կրիպտոդրամապանակների գաղտնաբառեր, հաշիվներ և փոխանցումների մանրամասներ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ նշված է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ։

Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է՝ հանցավոր կազմակերպության ղեկավարների և անդամների ինքնությունը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում