Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԱՄՆ-ն Չինաստանից չիպերի ներմուծման համար մաքսատուրքերի սահմանումը հետաձգել է մինչև 2027 թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ չինական կիսահաղորդիչների ներմուծման նկատմամբ մաքսատուրքեր կսահմանի՝ չիպերի արդյունաբերության ոլորտում գերիշխանություն ապահովելու Պեկինի «ոչ խելամիտ» փորձերի պատճառով, սակայն այդ գործողությունը կհետաձգվի մինչև 2027 թվականի հունիսը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Մաքսատուրքերի չափը կհայտարարվի դրանց սահմանումից առնվազն 30 օր առաջ։

«Կիսահաղորդիչների արդյունաբերության ճյուղում գերիշխանության հասնելու Չինաստանի միտվածությունը խելամիտ չէ և ծանրաբեռնում կամ սահմանափակում է ամերիկյան առևտուրը, ուստի հիմք է տալիս գործողությունների համար», – նշվում է ԱՄՆ առևտրի ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի հաղորդագրության մեջ։

ԱՄՆ իշխանությունները մեկ տարի շարունակ ուսումնասիրել են չինական չիպերի ներմուծման ոլորտը՝ բացահայտելու անբարեխիղճ առևտրային գործելակերպը, և եկել են այն եզրակացության, որ Չինաստանն օգտագործել է նման գործելակերպ։

Ըստ ԱՄՆ առևտրի ներկայացուցչի հաղորդագրության՝ Պեկինը կարող է օգտվել համաշխարհային կիսահաղորդչային արդյունաբերության նկատմամբ վերահսկողությունից՝ այլ երկրների վրա տնտեսական հարկադրանքի համար։

Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ-ին՝ մաքսատուրքերը չարաշահելու և չինական տնտեսության ճյուղերը ճնշելու համար։ Ըստ Financial Times-ի՝ գերատեսչության ներկայացուցիչ Լին Ցզյանը հայտարարել է, որ ամերիկյան մոտեցումը վնաս է հասցնում ոչ միայն մատակարարումների գլոբալ շղթաներին, այլև հենց ամերիկացիներին։

Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունն իր հերթին Reuters-ին հայտնել է, որ երկիրը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցներն իր օրինական իրավունքներն ու շահերը վճռականորեն պաշտպանելու համար։

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենն իր նախագահության ընթացքում արդեն իսկ 50% մաքսատուրք էր սահմանել չինական կիսահաղորդիչների ներմուծման նկատմամբ։ Մաքսատուրքն ուժի մեջ է մտել 2025 թ. հունվարի 1-ից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում