Saturday, 25 07 2026
Մոսկվան շարունակում է Հայաստանը համարել իր հենարանը Հրվ Կովկասում
Այլանդակ ինստիտուտը չի վերանում. զինվորի մահը վերահսկողության դեֆիցիտի հետևանք է
Անորոշությունը ՀՀ֊Ադրբեջան գործընթացում ածանցվում է Ուկրաինայում և Իրանում ընթացող պատերազմներից
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն

Նաթանյահուն Ալիևին «փակագծերից դուրս է թողնում»

Դեկտեմբերի 24-ին ծննդյան օրվա առթիվ Իլհամ Ալիևը հեռախոսազանգ է ստացել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին: Այդ մասին հայտնել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը: Իսրայելի նախագահն Ալիևին «նախագահի պաշտոնում նոր հաջողություններ և ամուր առողջություն է մաղթել»: Զրուցակիցներն ընդգծել են երկու երկրների միջև «հարաբերությունների զարգացումը, մտքեր փոխանակել համագործակցության հեռանկարի շուրջ»: Ալիևը Հերցոգին «ուշադրության և բարեմաղթանքի համար» շնորհակալություն է հայտնել:

Իսրայելը խորհրդարանական կառավարման երկիր է, որի արտաքին և ներքին քաղաքականության, անվտանգության և համագործակցության հետ կապված բոլոր հարցերը վարչապետի գլխավորությամբ որոշում է կառավարությունը, իսկ ավելի «նուրբ խնդիրները» լուծվում են «պատերազմական կաբինետում»: Իսրայելի նախագահը կատարում է զուտ ներկայացուցչական գործառույթներ և միայն անվանապես է համարվում հրեական պետության գլուխ:

Ալիևին Իցհակ Հերցոգի հեռախոսազանգը դիվանագիտական արարողակարգի առումով, իհարկե, հարգանքի տուրք է բարեկամ երկրի առաջնորդին, բայց միաժամանակ վկայում է, որ պաշտոնական Երուսաղեմի և Բաքվի միջև փոխգործակցությունը կատարյալ վստահելիության մակարդակի վրա չէ: Անցյալ տարվա մայիսին Իսրայելի վարչապետ Նաթանյահուն ծրագրել էր գրեթե մեկշաբաթյա այց կատարել Բաքու: Այն տեղի չունեցավ:

Ֆորմալ պատճառն այն էր, որ Թուրքիան հրաժարվել էր Իսրայելի վարչապետի ինքնաթիռին օդային միջանցք տրամադրել: Փաստացի Էրդողանն Ալիևին արգելել էր ընդունել Նաթանյահուին: Թուրքիայի ԱԳՆ-ն այդ առթիվ հայտարարել էր, որ Իսրայելից Ադրբեջան «թռիչքի այլ երթուղիներ կան»: Դա բացահայտ զգուշացում էր, որ Նաթանյահուի Բաքու ուղեւորությունն Անկարայի համար անցանկալի է:

Չնայած ԱՄՆ-ի հորդորներին, Իլհամ Ալիևը չի միանում «Աբրահամյան համաձայնություններին»: Բաքուն հիմնավորում է, որ Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորված են, նոր համաձայնագրի «հրատապ անհրաժեշտություն չկա»: Փաստացի, մինչդեռ, Ալիևը կաշկանդված է իսլամական համերաշխության և Թուրքիայի հետ ռազմավարական դաշինքի գործոններով: Դրանով է պայմանավորված նաև Գազայում «Միջազգային կայունացնող ուժերին» մասնակցությունից հրաժարումը:

Իսրայելա-ադրբեջանական հարաբերություններին, ամենայն հավանականությամբ, «թանձր ստվեր է թողնում» նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի վերջին հայտարարությունը, որ կողմերը «նպատակադրվել են հարաբերությունները բարձրացնել ռազմավարական համագործակցության մակարդակի»: Մեծ է հավանականությունը, որ Նաթանյահուն Ալիևից դժգոհության ներքաղաքական պատճառ ունի նաև, նրա ամենաեռանդուն քննադատ և մրցակից Լիբերմանը Ալիևի վաղեմի բարեկամն է: Լիբերմանի ընտրազանգվածի ճնշող մեծամասնությունը ռուսախոս հրեաներն են, որ ներգաղթել են հետխորհրդային երկրներից, այդ թվում՝ Բաքվից և Ադրբեջանի Ղուբայի շրջանից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում