Ադրբեջանի կողմից գերեվարված և կեղծ մեղադրանքներով 15 տարվա ազատազրկման դատապարտված Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է:
Ադրբեջանական APA-ն հայտնում է, որ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի վիճակը վատացել է դեկտեմբերի 22-ին, առաջացել է շնչառության դժվարացում և սրտի ցավ:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցի՝ նրան առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել են Արդարադատության նախարարության բժշկական հաստատություն։ Այնտեղ իրականացված ինտենսիվ թերապիայից և վերակենդանացման միջոցներից հետո Խաչատրյանի վիճակի էական բարելավում չի նկատվել, նրան տեղափոխել են համապատասխան պետական բժշկական հաստատություն:
Խաչատրյանի վիճակը ներկայումս գնահատվում է ծանր: Ինտենսիվ թերապիան շարունակվում է:











































