Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է Ռուսաստանից գազի մատակարարումների պայմանագիրը մինչև 2026 թ. մարտի 31-ը երկարաձգելու մասին։ Այդ մասին տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:
«Մենք պայմանագիր ունենք գազի մատակարարումը ևս երեք ամսով՝ մինչև մարտի 31-ը երկարաձգելու վերաբերյալ. այնպես որ, մարդիկ կարող են հանգիստ քնել։ Սերբիան առաջիկա ձմռանը կունենա բավականաչափ և՛ էլեկտրական էներգիա, և՛ առատ գազ», – ասել է Վուչիչը լրագրողների հետ զրույցում։










































