Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

Շինարարական նորմերով սահմանվել են մթնոլորտային օդի վրա ազդեցության նվազեցման նոր պահանջներ

Մթնոլորտային օդի աղտոտվածության խնդիրների շարքում շինարարության գործոնը նվազագույնի հասցնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն նոր պահանջներ է սահմանել «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերով, որոնք առաջիկայում կհրապարակվեն arlis.am հարթակում և կմտնեն գործողության մեջ։ Այս մասին հայտնում են Քաղաքաշինության կոմիտեից։

Արդի տեխնոլոգիաների կիրառմամբ շրջակա միջավայրի պահպանության առավել արդյունավետ միջոցառումներ են նախատեսվել շինարարության տարբեր փուլերում։ Մասնավորապես՝ շինարարական աշխատանքների ողջ ընթացքում պետք է վերահսկվեն շինարարական հրապարակի արտանետումները՝ իրականացնելով փոշենստեցման միջոցառումներ և կիրառելով փոշեճնշիչ ու ցածր արտանետումներով սարքավորումներ: Նորմերում մանրամասն նկարագրված է օդի մաքրման համակարգերի՝ փոշեորսիչ, փոշեճնշիչ և ջրային մառախուղ առաջացնող սարքավորումների կիրառման պահանջը։ Բացի այդ, պարտադիր պահանջ է շինհրապարակի կահավորումը օդի որակի մոնիթորինգային սարքերով։

Շինարարական հրապարակի կազմակերպման ընթացքում սահմանվել է պահանջ, որ ժամանակավոր ճանապարհները պետք է պատվեն բետոնով կամ այլ կոշտ ծածկույթներով, իսկ մնացած հողային մակերեսները պետք է պատվեն խճի շերտով՝ բացառելով ճանապարհից և հողածածկ մակերեսներից փոշու առաջացումը։

Սահմանվել են նաև շինարարական հրապարակի պատշաճ կահավորման, կանոնավոր մաքրման, փոշեպաշտպան պատնեշների և ցանցերի կիրառման, նյութերի փոխադրման, պահպանման և այլ պահանջներ։

Շինարարության ընթացքում առաջացող փոշու և ծխի կառավարման միջոցառումների ամրագրումը շինարարական նորմերով հնարավորություն կտա չեզոքացնել ինչպես Երևանում, այնպես էլ հանրապետության ողջ տարածքում իրականացվող ակտիվ շինարարության հնարավոր ազդեցությունը մթնոլորտային օդի վրա՝ այդպիսով նվազեցնելով շինարարության գործոնը օդի աղտոտվածության խնդիրներում։

«Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերի նոր տարբերակի մշակումը նախատեսված է եղել Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ մշակվող և արդիականացվող նորմերի տարեկան ցանկում, իսկ հետագայում ընդգրկվել է նաև «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030 թվականների համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում