Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Թրամփը կկանխի՞ իսրայելա-իրանական «նոր պատերազմը»

Իսրայելական և մի քանի արաբական լրատվամիջոցներ օրերս հայտնել են, որ Իրանը «մեծացնում է բալիստիկ հրթիռների արտադրության ծավալները և իրականացնում տեխնոլոգիական արդիականացման աշխատանքներ»: Դեկտեմբերի 22 –ին Իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Բաղային անուղղակի հաստատել է այդ տեղեկությունը: Նա ասել է, որ այդ «սպառազինությունը նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության և զսպման համար»: Իրանցի դիվանագետն այդուհանդերձ հավելել է, որ երկրի «հրթիռային ծրագիրը քննարկման թեմա չէ»:

Ավելի վաղ Իրանի նախագահ Փեզեշքիանը քննադատել է Միացյալ Նահանգներին, որ «հետևողականորեն զինում է Իսրայելին, բայց խոսում խաղաղության մասին»: Իրանի նախագահն ասել է, որ «անիմաստ է պահանջել մի կողմի զինաթափումը, երբ մյուսը կարող է հայտնվել և երկրի երեսից ջնջել մեզ»: Իսրայելական ynet-ի ռազմական փորձագետի գնահատմամբ՝ այդ հայտարարությունից հետևում է, որ «Իրանը նախապատրաստվում է կանխարգելիչ հարվածներ հասցնել»:

Իրանական «Ֆարս» գործակալությունը հերքել է տեղեկությունները, որ Թեհրանը «նորագույն հրթիռների փորձարկումներ է անցկացնում», իսկ տարածված տեսանյութերն անվանել «կեղծ»: Լրատվամիջոցի մեկնաբանությամբ, «ցուցադրված կադրերը պատկերում են քաղաքացիական ինքնաթիռի օդում թողած հետքը»: Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ վարչապետ Նաթանյահուն առաջիկայում կայցելի Միացյալ Նահանգներ: Ենթադրվում է, որ նա ԱՄՆ նախագահի հետ «կքննարկի նաև Իրանին հրթիռային հարվածներ հասցնելու հնարավորությունը»:

Այս համատեքստում աչքի է զարնում Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի այցը նախ Բաքու, ապա՝ Մոսկվա: Առաջին դեպքում իրանցի դիվանագետը խոսել է երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկկողմ նպատակադրվածության մասին: Երկրորդ այցի իմաստը բացահայտել է ՌԴ արտգործնախարար Լավրովը: Նա լրագրողներին ասել է, որ «սխալ է տպավորությունը, թե ԱՄՆ հետ հարաբերությունները կարգավորելուց հետո Ռուսաստանը կլքի Իրանին»:

ԱՊՀ առաջնորդների ոչ պաշտոնական հանդիպմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել: Նրա աշխատակազմից մեկնաբանել են, որ «նախագահի աշխատանքային ժամանակացույցը շատ խիտ է»: Նույն օրը Բաքու է գործուղվել Թուրքիայի փոխնախագահ Յըլմազը: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա պետք է մասնակցի տնտեսական համագործակցության միջկառավարական նիստին:

Թուրքիան և Իսրայելը Մերձավոր Արևելքում ազդեցության տարածման հարցում մտել են մրցակցության նոր փուլ: Թուրքիան և Իրանը վերջերս տրանսպորտային հաղորդակցության մասին համաձայնագիր են ստորագրել՝ Թուրքմենստանի մասնակցությամբ: Չնայած Իրանի հետ պատմա-քաղաքակրթական տարաձայնություններին, Անկարան վերջին շրջանում Թեհրանի հետ հարաբերություններում որոշակի նախաձեռնողականություն է ցուցաբերում: Իրանի դեմ Իսրայելի հրթիռային հարձակումը հղի է տարածաշրջանային պատերազմի սպառնալիքով: Ըստ տեղեկությունների, Իսրայելը «խիստ նախազգուշացրել է Իրաքի իշխանություններին, որպեսզի զսպեն երկրի տարածքում շիադավան զինված խմբավորումներին, որ վայելում են Իրանի աջակցությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում