Ֆրանիսայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Աբու Դաբիում ԱՄԷ արտաքին գործերի նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է տարբեր բնագավառներում երկկողմ համագործակցությունը զարգացնելու վերաբերյալ հարցեր։ Այս մասին Բարոն հայտնել է X սոցիալական հարթակում գրառման մեջ։
«Պաշտպանություն, թմրանյութերի ապօրինի շրջանառություն, արհեստական բանականություն, տիեզերք. իմ գործընկեր Աբդալլահ բին Զայեդ ալ-Նահյանի հետ մենք ցանկանում ենք էլ ավելի ամրապնդել կապերը Ֆրանսիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև», – գրել է Բարոն։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դեկտեմբերի 21-ին ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ նշելու Սուրբ Ծնունդը ֆրանսիացի զինծառայողների հետ և քննարկելու երկկողմ հարաբերություններն էմիրաթցի գործընկերների հետ։ Պատվիրակության կազմում նրան ուղեկցում է արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։
Ֆրանսիայի նախագահը տարեվերջյան տոներն ավանդաբար նշում է արտերկրում տեղակայված զինծառայողների հետ։ ԱՄԷ-ում նրանց թիվը գերազանցում է 900-ը։








































