Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առանձին շփումներ կունենա Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի և ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպման համար Սանկտ Պետերբուրգ ժամանող բոլոր երկրների ղեկավարների հետ։
Այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Բնականաբար, երկու օրվա ընթացքում Պուտինն առանձին շփումներ կունենա բոլորի հետ։ Դա պարտադիր է»,- ասել է Պեսկովը։











































