Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը դեկտեմբերի 20-ին, ժամը 12։07-ին ահազանգ է ստացել, որ Եղեգնաձոր քաղաքի Կամոյի փողոցում այրվում է տուն։
Այս մասին նշված է ՆԳՆ փրկարար ծառայության տարածած հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ:
«Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տան (մոտ 120 քմ) և ավտոտնակի (մոտ 20 քմ) տանիքներում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։19-ին, մարվել՝ 13։57-ին: Մասամբ այրվել են տան և ավտոտնակի տանիքների կառուցատարրերը (մոտ 80 քմ և 20 քմ), խոհանոցի առաստաղը (մոտ 15 քմ) և ավտոտնակի տանիքում կուտակած կենցաղային իրեր»,-ասված է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։









































