Saturday, 25 07 2026
Լոռիում Բազում բնակավայրում մոտ 900 մ ավտոճանապարհի հիմնանորոգումն ակտիվ ընթացքի մեջ է
-
09:15
ԵՄ-ն շատ բարձր գին կվճարի Google-ին տուգանելու համար. Թրամփ
ԱՄՆ միջնորդությամբ ուկրաինական խաղաղ կարգավորման հեռանկար այս պահին չկա
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ

Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍՆ

Կենտրոնական բանկում կայացել է ՀՀ-ում ֆինանսական կրթման ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի 2-րդ փուլի ավարտական նիստը, որին մասնակցել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Նիստի ընթացքում ներկայացվել են ֆինանսական կրթության ոլորտում վերջին հինգ տարիներին իրականացված նախաձեռնությունների ամփոփման աշխատանքները։ Նիստը վարել է վերոնշյալ ծրագրի մշակման և իրագործման հանձնաժողովի նախագահ Հասմիկ Ղահրամանյանը:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է ֆինանսական կրթության համակարգային ինտեգրումը հանրակրթության մեջ՝ նշելով, որ ֆինանսական կրթության ներդրումը դպրոցական ծրագրում՝ սկսած վաղ տարիքից, կարևոր հիմք է երեխաների և երիտասարդների ֆինանսական մտածողության ձևավորման և երկարաժամկետ որոշումների կայացման համար: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ տարիներ շարունակ ԿԳՄՍ նախարարությունը Կենտրոնական բանկի հետ համագործակցությամբ իրականացնում է ֆինանսական կրթության ծրագիրը, որը ժամանակակից մարդու գրագիտության կարևոր բաղադրիչներից է:

«Ֆինանսական տարբեր գործիքներից օգտվելը, սեփական բյուջեն պլանավորելն ու վերահսկելը մարդու բարեկեցության, կյանքի որակի բարելավման համար առանցքային նշանակություն ունեն: Հաճախ ոչ պատշաճ գիտելիքի և ոչ բավարար գրագիտության հետևանքով մարդիկ հայտնվում են բարդ իրավիճակներում, տարբեր ֆինանսական խարդախությունների զոհ են դառնում, և ակնհայտ է, որ ֆինանսական գրագիտությունն իրականում կյանքի կարևոր հմտություն է, բազմաթիվ խնդիրների լուծման ուղի, և այդ պատճառով այս ուղղությամբ կրթությունը սկսել ենք վաղ տարիքից: Ֆինանսական գրագիտության թեմաները ներդրված են դպրոցական մի շարք առարկաներում՝ «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» «Հասարակագիտություն» և այլն։ Սա օգնում է նաև, որ այդ առարկաների ուսուցումը դառնա ավելի իրական, կապվի կյանքի հետ և ապահովի գործնական գիտելիք»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա անդրադարձել է նաև տարբեր հարթակների ու միջոցառումների շրջանակում, մասնավորապես, երիտասարդական կենտրոններում ֆինանսական գրագիտության բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

«Կառավարության քաղաքականությունն է տարբեր մարզերում բացել երիտասարդական կենտրոններ՝ հասարակական կազմակերպությունների և համայնքների հետ համագործակցությամբ: Երիտասարդական կենտրոնների կարևոր անելիքներից մեկը ֆինանսական կրթության ծրագրերի իրականացումն է։ Այս կենտրոններում ոչ ֆորմալ կրթության հասանելիություն ունեն նաև որևէ տեղ չսովորող և չաշխատող երիտասարդները։ Մենք միշտ պետք է մտածենք բնակչության ամենախոցելի հատվածների մասին, որոնք տվյալ պահին կրթական ֆորմալ համակարգում ընդգրկված չեն: Հետազոտությունները թույլ են տալիս տեսնել՝ որտեղից պետք է սկսել աշխատանքը, և ինչպես բարելավել ֆինանսական գրագիտության մակարդակը:

Միաժամանակ՝ արձանագրված արդյունքները նաև փաստում են, որ ֆինանսական գրագիտության բարելավման առումով առաջընթաց ունենք: Տեխնոլոգիական զարգացման գործընթացների ներկա պայմաններում մեդիագրագիտությունն ու ֆինանսական գրագիտությունը կողք կողքի են զարգանում՝ որպես կարևոր անձնային հմտություններ: Գնալով ավելի հասանելի են դառնում առցանց, թվային տիրույթում կիբեռանվտանգության, մեդիագրագիտության, կիբեռհիգիենայի կանոնների իմացության պահանջները, և այս իմաստով, կարծում եմ, որ շատ արդյունավետ կլինի, եթե ավելի ինտեգրված մոտեցում ցուցաբերենք այս երկու ուղղությունների համատեղ աշխատանքի իրականացմանը»,- ասել է նախարարը:

Բացման խոսքում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ ֆինանսական կրթությունը Հայաստանում ձևավորվել է որպես համատեղ, շարունակական և համակարգային պետական օրակարգ, որի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքներն այսօր արդեն չափելի են։

Նրա խոսքով՝ ֆինանսական կարողությունների ինդեքսը 2025 թվականին կազմել է 56.5%՝ գերազանցելով ինչպես 2025 թվականի համար սահմանված 50% ազգային թիրախը, այնպես էլ 2031 թվականի երկարաժամկետ նպատակային ցուցանիշը՝ 55%։ Ընդհանուր առմամբ՝ վերջին հինգ տարիների ընթացքում ֆինանսական կարողությունների ինդեքսն աճել է 9.7 տոկոսային կետով։

ԿԲ սպառողների զորակցման կենտրոնի ֆինանսական կրթման փորձագետ Դավիթ Խառատյանն ընդգծվել է, որ վերջին հնգամյակի ընթացքում ֆինանսական կրթության ծրագիրն իրականացվել է ավելի քան 54 գործընկեր կազմակերպությունների հետ սերտ համագործակցությամբ՝ ներառյալ պետական մարմիններ, ֆինանսական համակարգի ներկայացուցիչներ, հասարակական և միջազգային կազմակերպություններ։

Հանրակրթության ոլորտում ֆինանսական կրթությունը համակարգային կերպով ներդրված է դպրոցական ծրագրում՝ տարեկան ընդգրկելով շուրջ 320000 աշակերտի, իսկ ծրագրի իրականացման համար վերապատրաստվել է մոտ 10000 ուսուցիչ։

Նիստի ընթացքում «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» հետազոտության արդյունքները ներկայացրել է հետազոտությունն իրականացրած «Ամպերա» ՍՊԸ հիմնադիր Վարդան Աղբալյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում