Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

ԿԳՄՍ փոխնախարարը քննարկել է Երևանում կայանալիք հրաձգության մեծահասակների ԵԱ-ի կազմակերպմանը վերաբերող հարցեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանն այցելել է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց, որի տարածքում գործում է նաև Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Նախարարի տեղակալը մարզադպրոցի տնօրեն, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ Սարիբեկյանի և Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ուղեկցությամբ շրջել է մարզադպրոցում, ծանոթացել ուսումնական և մարզումային պայմաններին:

Հասմիկ Ավագյանը հանդիպում է ունեցել մարզադպրոցի սաների, մարզիչ-մանկավարժների հետ, ինչպես նաև հավաքականում ընդգրկված մարզիկների և մարզիչների հետ:

Հավաքականն այժմ պատրաստվում է 2026 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը Երևանում կայանալիք հրաձգության մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հայաստանի հավաքականի մարզիկները մրցումներին մասնակցելու են օդամղիչ հրացան, օդամղիչ ատրճանակ և վազող թիակ մրցաձևերում: Հավաքականն այժմ ակտիվորեն մարզվում է՝ բարձր արդյունքներ ապահովելու ակնկալիքով:

«Հայաստանն ունի հրաձգության ձևավորված ավանդույթներ և մշակույթ. պետք է անենք ամեն ինչ արդյունքների լավարկման համար: Այս առումով ազգային հավաքականի թիմից սպասելիքները մեծ են»,- ասել է Հասմիկ Ավագյանը՝ շնորհակալություն հայտնելով մարզիկներին ու մարզիչներին ամենօրյա աշխատանքի համար:

Նախարարի տեղակալը ծանոթացել է ԵԱ-ի նախապատրաստական աշխատանքներին, քննարկել առաջնության կազմակերպմանը և անցկացմանը վերաբերող աշխատանքային մի շարք հարցեր: Նշվել է, որ հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանն ակնկալվում է ավելի քան 4 տասնյակ երկրների մասնակցություն:

Հասմիկ Ավագյանը կարևորել է ԵԱ-ի պատշաճ անցկացումը՝ ընդգծելով, որ ԿԳՄՍ նախարարությունը և ֆեդերացիան պետք է ձեռնարկեն անհրաժեշտ բոլոր քայլերը, որպեսզի Հայաստան ժամանող մարզիկները, միջազգային մրցավարներն ու հյուրերը համոզվեն՝ Հայաստանը բարձրակարգ սպորտային միջոցառումների կազմակերպման լուրջ ներուժ ունի: Նշվել է, որ հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պատշաճ կազմակերպման նպատակով նախարարության աջակցությամբ համապատասխան գույքի ձեռքբերում է նախատեսվում, որը հետագայում՝ առաջնության ավարտից հետո, կտրամադրվի Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցին՝ ուսումնական և մարզական նպատակներով օգտագործելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում