Friday, 24 07 2026
Հացիկ բնակավայրով անցնող տեղական նշանակության ավտոճանապարհը հիմնանորոգվել է. «Ճանապարհային դեպարտամենտ»
00:45
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր
Հայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտում
00:15
Իրանի ու Եգիպտոսի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումներն ու երկկողմ կապերը
Քրեական ոստիկանները 63-ամյա տղամարդու տանը հայտնաբերել են թմրամիջոց
23:45
ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան մտադիր են Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար կոալիցիա ստեղծել․ Axios
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ

Թրամփը Պուտինին «աստեղային պատերազմ է հայտարարել»

Կրեմլի գաղափարա-քարոզչական խորհրդատու Ալեքսանդր Դուգինը, հանդես գալով «Ուկրաինական ճգնաժամի գլոբալ հետևանքները» խորհրդաժողովում, խնդել է, որ Եվրամիությունը «Ռուսաստանի դեմ 2030-ական թվականներին լայնածավալ պատերազմ կսկսի»: Նրա կարծիքով, հավանականությունը կախված է «ուկրաինական ճգնաժամի ելքից», քանի որ խոսքը վերաբերում է «միաբևեռ աշխարհի դեմ պայքարին և բազմաբևեռ համակարգի ձեւավորմանը, որի ուրվագծերը մնում են անորոշ, ուստի Ռուսաստանի հաղթանակը նրա ինքնիշխանությունը հաստատելու և անշրջելի դարձնելու միակ միջոցն է»:

Դեկտեմբերի 18-ին ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Գերասիմովը հանդիպել է Մոսկվայում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդների հետ և հայտարարել, որ ուկրաինական պատերազմում նպատակը «Դոնբասի, Խերսոնի և Զապորոժիեի մարզերի լիակատար ազատագրումն է»: Ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն, ըստ այդմ, Կրեմլի համար «հետաքրքրությունը կորցրել է», ինչը նույն օրն արձանագրել է Ուկրաինայի նախագահ Զելենսկին: Նա հանդես է եկել արտահերթ տեսաուղերձով և ուկրաինական ժողովրդին ներկայացրել, որ Ռուսաստանը «2026 թվականին պատերազմը շարունակելու հստակ ազդակներ է հղել»:

Այս իրավիճակում, երբ ուկրաինական կարգավորման «եվրա-ամերիկյան համաձայնեցված ծրագիրը» Վլադիմիր Պուտինի կողմից փաստացի մերժվում է, Սպիտակ տունը հաղորդել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «Տիեզերքում ԱՄՆ գերիշխանությունը ապահովելու մասին» հրամանագիր է ստորագրել: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» հակիրճ ներկայացրել է այդ փաստաթղթի բովանդակությունը: Ըստ այդմ, ԱՄՆ-ը 2028թ.-ին «կվերականգնի Լուսնի վրա ներկայությունը և մշտական հենակայան կհաստատի մինչև 2030 թվականը»:

ԱՄՆ նախագահի հրամանագրով 50 միլիարդ հավելյալ միջոցներ են հատկացվում «տիեզերական համակարգի արդիականացմանը»: Որպես գլխավոր առաջնահերթություն սահմանվում է Լուսնի վրա միջուկային ռեակտորի տեղադրումը: Թրամփը ռազմաարդյունաբերական ոլորտի առջև խնդիր է դնում «մինչև 2028 թվականը փորձարկել նոր սերնդի հրթիռների նախատիպեր»:

Թրամփի այս հրամանագիրը հիշեցնում է ԱՄՆ հանրապետական նախկին նախագահ Ռեյգանի «աստեղային պատերազմի ծրագիրը», երբ Վաշինգտոնը Խորհրդային Միությանը պարտադրեց մտնել սպառազինությունների մրցավազքի մեջ: Ի դեպ, նույն շրջանում Միացյալ Նահանգները ԽՍՀՄ-ին նաև «նավթային պատերազմ է հայտարարել», ինչի հետևանքով էներգակիրների գներն աղետալի չափերով նվազել են: Սպառազինությունների մրցավազքը, նավթի գնանկումը և Աֆղանստանում պատերազմը Խորհրդային Միությունը հասցրել են փլուզման եզրին:

Տիեզերքում ԱՄՆ գերիշխանության հաստատման մասին Թրամփի հրամանագիրը, ինչպես հասկացվում է փաստաթղթի անգամ հրապարակային մասից, Ռուսաստանի համար սպառազինությունների մրցավազքի մարտահրավեր է: Ռուսաստանը չի կարող բազմաբևեռ աշխարհի ուժային կենտրոն լինել, եթե տիեզերքում զիջի Միացյալ Նահանգներին: Իսկ դրան հնարավոր է ձգտել ֆինանսական ահռելի միջոցների հաշվին: Ուկրաինական պատերազմի մեկ տարին Ռուսաստանին արժեցել է 100 միլիարդ դոլար: Եկող տարվա ԱՄՆ ռազմական հրապարակված բյուջեն կազմում է 901 միլիարդ դոլար:

Ֆինանսական միջոցների նման հարաբերակցությամբ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ սպառազինությունների մրցավազքում ապրիորի տանուլ է տալիս՝ չխոսած տեխնոլոգիաների մասին: Եվ եթե անգամ ԱՄՆ-ը «հրաժարվում է Եվրոպայի անվտանգության երաշխավորի պարտավորությունից», ապա դրանից ուղղակիորեն չի հետևում, որ Ռուսաստանը կվերադառնա 1815թ. աշխարհաքաղաքական իրավիճակին և «կլինի Եվրոպայի ժանդարմը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում