ԵՄ գագաթնաժողովի արդյունքում վեց ամսով՝ մինչև 2026 թվականի հուլիսի 31-ը, երկարաձգվել են Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան ԵՄ գագաթնաժողովի առաջին օրվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
«Մենք որոշում ընդունեցինք երկարաձգել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», – հայտնել է նա:









































