Թաիլանդի արտաքին գործերի նախարար Սիհասակ Փխուանգկետկեոուն և Կամբոջայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Փրակ Սոքհոնը Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հեռախոսազրույցում հայտնել են հրադադարի իրենց պատրաստակամության մասին։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ լրատվականի տեղեկությունների՝ Վան Ին դեկտեմբերի 18-ին առանձին հեռախոսազրույցներ է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարների հետ, որոնց ընթացքում երկու կողմերը Չինաստանի նախարարին ներկայացրել են վերջին զարգացումները և արտահայտել են իրենց պատրաստակամությունը լարվածության թուլացման և հրադադարի համար։
«Չինաստանը՝ որպես Կամբոջայի և Թաիլանդի մտերիմ բարեկամ և հարևան, ամենաքիչն է ցանկանում զինված հակամարտություն տեսնել և խորապես սգում է հակամարտության հետևանքով զոհերի և վիրավորների համար։ Առաջնահերթությունը հնարավորինս շուտ հրադադարի հասնելն ու փոխադարձ վստահությունը վերականգնելն է», – Վան Իի խոսքերն է մեջբերել գերատեսչությունը։







































