Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ձգտի հասնել Ուկրաինայի ֆինանսավորմանը, նույնիսկ եթե միության ոչ բոլոր երկրները համաձայնեն ընտրված ռազմավարությանը։
«Հաշվի առնելով այն ամենը, ինչ տեղի է ունենում, Եվրոպան պարտավոր է որոշումներ կայացնել իր բնակչության պաշտպանության համար։ Ես կնախընտրեի, որպեսզի որոշումը կայացնեն բոլորը միասին, բայց ժամանակը գնում է», – լրագրողների հետ զրույցում ասել է Դանիայի վարչապետը։











































