Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Քսավյե Բետելն անդրադարձել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի՝ Լյուքսեմբուրգ կատարած այցին։
«ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Լյուքսեմբուրգ․ մենք միասին ստորագրել ենք ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր, ինչն ուժեղ ազդակ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման մեր հանձնառության համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Բետելը։








































