Wednesday, 22 07 2026
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Արփինե Սարգսյանն այցելել է Տավուշի մարզ, ամփոփել ՆԳՆ ոստիկանության 2026-ի առաջին կիսամյակի աշխատանքը
08:30
Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37.5 մլրդ դոլար
Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը
08:10
Նավթի գներն աճել են – 21/07/26
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լարսը բաց է
Դավիթ Խուդաթյանը հետևել է Արմավիրի մարզում ընթացող շինաշխատանքներին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում

Մի «ուրվական է շրջում» Ռուսաստանում, բռնության պաշտամունքի «ուրվականը»

ՌԴ Քննչական կոմիտեի Սանկտ-Պետերբուրգի քաղաքային վարչությունը հայտնում է, որ դպրոցներից մեկի անվտանգության աշխատակիցը «հանցագործությանը նպաստելու» կասկածանքով ձերբակալված է: Նախօրեին նույն դպրոցի աշակերտներից մեկը հարձակվել է ուսուցչուհու վրա և «դանակի հարվածներով նրան մարմնական վնասվածքներ պատճառել»: Ամենայն հավանականությամբ, անվտանգության աշխատակիցը, որ, ինչպես հաղորդագրության լեզվական առանձնահատկությունից է հասկացվում, կին է, աշակերտին «օգնել է», որպեսզի նա դպրոցական շենք մուտք գործի՝ ունենալով սառը զենք:

Սանկտ-Պետերբուրգում միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին և, բարեբախտաբար, մարդկային կյանք չի խլել: Իսկ ահա Մոսկվայի Օդինցովոյի քաղաքային շրջանի Գորկի-2 ավանի հանրակրթական դպրոցում «դանակով զինված դեռահասը» սպանել է տասամյա աշակերտի, ևս երկուսին «մարմնական ծանր վնասվածքներ պատճառել»: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի16-ին, տուժել է նաև «դպրոցական շենքի պահակը»:

Փաստի առթիվ տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «հարձակում գործած դեռահասը ձերբակալվել է, տեղեկություններ կան, որ նա հարում է դեստրուկտիվ երիտասարդական շարժման ծայրահեղական թևին»: Այլ մանրամասնություններ ՌԴ Քննչական կոմիտեի Մոսկվայի մարզային վարչությունը չի հայտնել: ՌԻԱ Նովոստիի թղթակիցը տեղից հաղորդել է, որ «բոլոր աշակերտերն անվտանգ տարհանվել են, նրանց և ծնողներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական և հոգեբանական օգնություն»:

Ոչ մի երկիր, ինչ խոսք, նման արտակարգ միջադեպերերից ապահովագրված չէ, դեռահասները հանցավոր հակումներ են դրսևորում նաև Եվրոպայում, Միացյալ Նահանգներում, հետխորհրդային տարածքում: Այդուհանդերձ, մեկ օրվա տարբերությամբ Ռուսաստանի երկու մայրաքաղաքներում դպրոցականների կողմից ուսուցչին և դասընկերներին սառը զենքով հարձակման ենթարկելու դեպքերը, կարծես, հուշում են, որ ուկրաինական պատերազմով պայմանավորված «ռազմա-հայրենասիրական» քարոզչությունը վերածվում է բռության պաշտամունքի:

Համացանցում տարածվել են կադրեր եւ լուսանկարներ, որ պատկերում են, թե ինչպես է ՌՈՒԵ հոգևոր սպասավորն «օծում» Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ծանր ռմբակոծիչները: Որպես սրբապատկեր օգտագործվում է Ստալինի դիմանկարը: Մի քանի ամիս առաջ Մոսկվայի մետրոպոլիտենի կայարաններից մեկում վերականգնել են Ստալինին պատկերող վիմաքանդակը, որ խորհրդանշում է ֆաշիստական Գերմանիայի դեմ հաղթանակը:

Ուկրաինայում, ինչպիսի գործարք էլ որ Թրամփը և Պուտինը կնքնեն, Պուտինը հաղթակամար չի ստանա: Չոր արդյունքում Ռուսաստանը կունենա մեկ միլիոնից ավելի մարդկային կորուստներ, գրեթե կես տրիլիոն դոլարի վատնում, կստանա ավերված Դոնբաս և բռնության պաշտամունքի կրող նոր սերունդ, որ, երևի, այլևս արտաքին թշնամի չունենալով՝ զայրույթը և ատելությունը կպարպի երկրի ներքին կյանքում: Բայց բռնության «ուրվականը» միայն Ռուսաստանի համա՞ր է սպառնալիք

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում