Wednesday, 22 07 2026
Ռուսաստանը ևս մեկ անգամ Ուկրաինայում հրադադարը մերժել է, Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նոր «թեժ կետ» կհայտնվի՞
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ

ԿԳՄՍ փոխնախարարը այցելել է Երևանի դպրոցներ, ծանոթացել աշակերտներին հուզող խնդիրներին

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը չնախատեսված այց են կատարել Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 և Երևանի թիվ 185 հիմնական դպրոցներ:

Նախարարությունից հայտնում են, որ պաշտոնյաները շրջել են դպրոցներում, տեղեկացել առկա խնդիրներից, զրուցել աշակերտների հետ: Մասնավորապես՝ Արաքսիա Սվաջյանը բարձր դասարաններում սովորող աշակերտների հետ զրույցում հետաքրքրվել է՝ ինչ մասնագիտական կողմնորոշում ունեն նրանք, ինչ հաճախականությամբ են մասնակցում նախագծային աշխատանքներին, որքանով են դրանք դուր գալիս սովորողներին և այլն:

Նախարարի տեղակալին հետաքրքրել է նաև 9-րդ դասարանցիների ավարտական քննությունների նախապատրաստման ընթացքը՝ պայմանավորված Հանրակրթության պետական չափորոշչի նոր ձևաչափով. բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական առարկաներից սովորողներն իրենց ընտրությամբ հանձնելու են թեստայի՞ն, թե՞ նախագծային աշխատանք։

Կրտսեր դասարանների աշակերտները պատմել են իրենց սիրած առարկաների, գրքերի ու նախասիրությունների մասին:

Արաքսիա Սվաջյանը կարևորել է նոր չափորոշչի ներդրման արդյունքների շուրջ քննարկումները թե՛ աշակերտների, թե՛ մանկավարժական կազմի հետ՝ դրանք հնարավորինս նպատակային իրականացնելու համար: Կարևորելով նոր չափորոշիչով սահմանված պահանջների գործնական կիրառումը՝ նախարարի տեղակալն ընդգծել է կառավարչական և փաստաթղթային ընթացակարգերի պահպանման վերահսկողությունը:

Երևանի Հենրի Մորգենթաուի անվան թիվ 126 հիմնական դպրոցում սովորում է շուրջ 190, Երևանի թիվ 185 հիմնական դպրոցում՝ 520 աշակերտ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում