Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է հիմնվել վերլուծության և հետազոտության վրա. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում նոյեմբերի 15-ին նախարար Գևորգ Պապոյանի մասնակցությամբ կայացել է «ՀՀ արտաքին առևտրի մրցունակության հիմնախնդիրները» թեմայով հետազոտության շնորհանդեսը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Հետազոտությունն համատեղ իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության տնտեսական հետազոտությունների վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Արմեն Գրիգորյանը, պրոռեկտոր Դավիթ Հախվերդյանը, ինչպես նաև ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի և «Ամբերդ» հետազոտական կենտրոնի այլ ներկայացուցիչներ։

«Հետազոտությունները հնարավորություն են տալիս ավելի հստակ պատկերացնել զարգացման ուղղությունները, գնահատել ռիսկերը և բացահայտել խոչընդոտները։ Այդ գործընթացում բուհերի և հետազոտական կենտրոնների հետ համագործակցությունը մեզ համար առանցքային նշանակություն ունի։ Մրցունակ արտադրանք ստեղծելու համար ևս կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումներով և անորոշությամբ, այլ հիմնվել վերլուծության և հետազոտության վրա»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Շնորհանդեսի ընթացքում հանգամանորեն անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին առևտրի ոլորտում առկա հիմնական միտումներին, մասնավորապես՝ գործընկեր երկրների հետ Հայաստանի առևտրային համաձայնագրերին, ինչպես նաև արտահանման մաքսային, տեխնիկական և լոգիստիկ խոչընդոտներին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի արտահանման ապրանքային և աշխարհագրական կառուցվածքին, արտահանման համեմատական առավելություններին, ինչպես նաև ՀՀ ներգրավվածությանը գլոբալ արտադրական շղթաներում։ Ապրանք – երկիր բացվածքով ներկայացվել է Հայաստանի արտաքին առևտրի մրցունակության ինդեքսը՝ ԵԱՏՄ-ի, ԵՄ-ի և այլ երկրների համատեքստում։

Շնորհանդեսի ներկայացմանը հաջորդել է հետազոտության քննարկումը, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ներկայացված հարցերի շուրջ, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ։ Կողմերը պայմանավորվել են շարունակական դարձնել տնտեսական քաղաքականության արդյունավետության բարձրացմանը միտված համատեղ հետազոտական նախագծերի իրականացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում