Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը իր 35-ամյակը տոնել է հոլիվուդյան աստղերի ընկերակցությամբ: Նրան շնորհավորելու էին եկել դերասաններ Հիլարի Սվոնքը, Ժան-Կլոդ Վան Դամը և ջութակահարուհի Վանեսա Մեյը:
Ինչպես գրում է Contact Music-ը, հոկտեմբերի 5-ինԿադրովն աղմկոտ տոնակատարություն էր կազմկերպել Գրոզնիի փակ կենտրոնում: Իր պատվին Չեչնիայի առաջնորդը նաև հրավառություն էր կազմակերպել:
«Ես սիրում եմ ձեզ պարոն Քադիրով»,- բեմում հավաքված ամբոխի առաջ խոստովանել է Ժան-Կլոդ Վան Դամը:
Թե ինչքան է Քադիրովը վճարել դերասաններին, հայտնի չէ: Իսկ Վանեսա Մեյը Չեչնիայի նախագահին այդքան մեծ պատիվ անելու համար ստացել է 500 հազար դոլար:
Համաձայն տարածված լուրերի` տոնակատարությանը պետք է ներկա գտնվեր նաև կոլումբիացի երգչուհի Շակիրան, սակայն նրա ներկայացուցիչները հերքել են այդ տեղեկությունը:








































