Պաշտոնական Բաքուն հերքել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպման մասին տեղեկատվությունը:
1news.az կայքը, հղում անելով Հյուսիսատլանտյան դաշինքում Ադրբեջանի ներկայացուցիչ Վուգար Գուրբանովի խոսքերին, հայտնում է, որ հոկտեմբերի 5-ին Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած այն հաղորդագրությունը, թե հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակը քննարկելու նպատակով Բրյուսելում հանդիպել են Սեյրան Օհանյանն ու Սաֆար Աբիևը, չի համապատասխանում իրականությանը:








































