Այսօր կառավարության նիստում չի քննարկվել Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետևանքով տուժածներին փոխհատուցում հատկացնելու մասին որևէ հարց: Դեռ պարզ չէ, թե արդյո՞ք որևէ աջակցություն կառավարության կողմից լինելու է, թե՞ ոչ:
Հիշեցնենք, որ կորածների ցանկում փոփոխություն չկա՝ նրանք 5-ն են: Որոնողական աշխատանքները շարունակվում են: Սողանքի տակ էր մնացել 35 ավտոմեքենա, արդեն դուրս է բերվել 9-ը:







































