Thursday, 11 06 2026
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Գագիկ Ծառուկյանը «ստոյկա» կտա, որ ես իրեն գործարք առաջարկեմ․ վարչապետ
13:10
Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին
Որ իրենց թափ տան՝ ամենամեծ կտորն ականջն է մնալու և արդեն մնացել է․ վարչապետը՝ օլիգարխների մասին
Կապանի 4 գյուղում մի քանի ժամով կտեղակայվի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակը
Պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն․ վարչապետ
12:50
Ավստրալիան կմասնակցի Հորմուզի նեղուցում նավարկության անվտանգության ապահովման առաքելությանը
Եթե ՀԱՊԿ անդամները որոշեն ՀՀ-ին հեռացնել, ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն
Գյումրիում կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ
Վստահ եմ՝ առանց ընտրակաշառքի՝ եռագլուխներից ոչ մեկը ԱԺ անցելու շեմը չէր հաղթահարի․ վարչապետ
12:30
Թրամփը Կոնգրեսի հանրապետականներին կոչ է արել 350 միլիարդ դոլար հատկացնել Պենտագոնին
«Զվարթնոց» օդանավակայանը մեզ այլևս չի հերիքում․ ավիացիոն ոլորտում մեծ փոփոխություններ են սպասվում
12:20
Ucom-ը գործարկում է uPlay Սինեմա փաթեթը. հարյուրավոր ֆիլմեր՝ մեկ ամսավճարով
Որևէ գաղտնի օրակարգ չունենք․ կողքից մեզ հետևող ցանկացած աչք միայն օգուտ է բերելու․ Փաշինյան
12:10
Բահրեյնում Իրանի հարձակման հետևանքով երեխա է վիրավորվել
Ո՞ր կետում կարող էին միավորվել Կրեմլի, Հայաստանում նրա կրեատուրայի և Ադրբեջանի շահերը
Ռազմավարությունը սեպագիր արձանագրություն չէ, մենք պետք է այն ճկուն պահենք, որ զարգանա․ վարչապետ
11:50
2025-ին տեղահանվածների թիվը նվազել է, բայց երկարաժամկետ փախստականների ճգնաժամը շարունակվում է. UNHCR
Կրթություն, աշխատանք, բարեկեցություն․ պետությունն աջակցելու է այս առանցքով առաջնորդվող մարդուն
ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները
Շաբաթն ուրբաթից շուտ եկավ․ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ աշխատանքն արդյունք է տալիս
11:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ
Պետք է հաշվի առնենք՝ ընտրակաշառքի մեծ ծավալներն ավելացրել են և ավելացնելու են սպառումը․ Փաշինյան
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք. պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը վերականգնվել է
11:10
ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորդանանում ամերիկյան կործանիչներ թիրախավորելու մասին
Չկա աշխարհում սերտիֆիկատ, որին մեր արտադրանքը չի համապատասխանում․ Պապոյան
Գեղադիրում անասնակեր է այրվել․ հրշեջ-փրկարարները մարել են հրդեհը
10:50
Հռոմի պապի օրհնությամբ բացվել է Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարի նոր աշտարակը
Վերածննդի այգում կստեղծվի «Բեզոարյան այծ» թեմատիկ յուրահատուկ մանկական խաղահրապարակ

Ժողովրդին հնարավոր չէ խաբել Ազատության հրապարակ այցելելով. Լ. Զուրաբյան

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանն իր այսօրվա ելույթում նույնպես անդրադարձավ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ընդունված բանաձևին: Նա նկատեց, որ այն նախագիծը, որը Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ներկայացվել էր լիագումար նիստին, ուղղակի խայտառակություն էր և այդ կապակցությամբ ՀԱԿ-ը խիստ հայտարարություն արեց դատապարտելով նման բանաձևը:

Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ-ի քննադատությունը շատ լուրջ ազդեցություն է ունեցել և բանաձևում երեք կարևոր փոփոխություն է արվել: Մասնավորապես, Զուրաբյանի տեղեկացմամբ, նախագծում նշված Մարտի 1-ի էջը փակված համարելու եզրույթը փոխվել է և գրվել է, որ Մարտի 1-ի էջը կարող է փակված համարվել Վեհաժողովի համար, բայց պետք է շարունակվի ԵԽ մոնիտորինգը տասը սպանությունների բացահայտման դեպքում. «Սա շատ կարևոր փոփոխություն է, որը մենք պահանջել ենք ԵԽ-ից»:

Լևոն Զուրաբյանը նաև նշեց, որ ԵԽԽՎ-ն կասկածի տակ էր դրել ընդդիմության պահանջը արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ, ինչի վերաբերյալ ՀԱԿ հայտարարությունում ասվել էր, որ դա միջամտություն է Հայաստանի ներքին գործերին. «Ընդունված բանաձևում այդ դրույթը հանված է: Եվ երրորդ՝ ԵԽԽՎ-ն ընդառաջել է մեր պահանջին դիտորդական մեծ խումբ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին»:

Զուրաբյանը նշեց, որ այս երեք հաղթանակները ձեռք են բերվել շնորհիվ Մարտի 1-ի 10 զոհերի ծնողների պայքարի, շնորհիվ ՀԱԿ դիվանագիտական աշխատանքի ու, որ ամենակարևորն է, շնորհիվ ամենօրյա հանրահավաքների:

Անդրադառնալով ՀԱԿ հասցեին հնչող քննադատություններին՝ Զուրաբյանը նշեց, որ ՀԱԿ շուրջօրյա հանրահավաքների փաստը ցույց է տալիս շատ քննադատների սնանկությունը. «Շատերը հայտարարում էին, թե Կոնգրեսն էլի ժողովրդին տուն է ուղարկելու, բայց նման բան չեղավ, մենք գնացել ենք վճռական քայլերի: Իրենց վճռական հորջորջող հակակոնգրեսական գործիչներն այսօր Ազատության հրապարակում չեն: Ի՞նչ է, չէի՞ք մտածում, որ կգնանք վճռական քայլերի, ու դրա համար էիք ասում՝ գնացեք, մենք կմիանանք, է, սկսել ենք, դե միացեք»:

ՀԱԿ համակարգողը շեշտեց, որ բոլոր քաղաքական ուժերը մի բան պետք է հասկանան` ժողովուրդն ամեն ինչ արձանագրում է իր հիշողության մեջ, ժողովրդին հնարավոր չէ խաբել Ազատության հրապարակ այցելելով. «Կամ դուք այստեղ եք ու ենթարկվում եք ռեժիմի կողմից գործադրվող ճնշումներին, որ գործադրվում է այստեղ հավաքվածների վրա, կամ դուք զբաղված եք վճռական քայլերի ելած մարդկանց վարկաբեկելով` դառնալով ռեժիմի գործակալներից մեկը»:

Ըստ Զուրաբյանի՝ ժողովուրդը հստակ է արձանագրելու, թե վճռական պայքարի ժամանակ ով է նրա կողքին կանգնած պայքարում ռեժիմի դեմ և ով մամուլի էջերում հայտնվելու համար է այցելություններ կատարում Ազատության հրապարակ: Ըստ նրա՝ ովքեր խռովել են ժողովրդից ու նրա կողքին չեն, ժողովուրդն էլ նրանցից է խռովում. «Կոնգրեսից ժողովուրդը չի խռովելու, որովհետև միասին ենք կրում ռեժիմի հարվածները և պատրաստ ենք դա անել մինչև վերջ: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր այն ուժերի հետ, ովքեր այս մոտեցումն ունեն, որովհետև մեզ համախմբում է մի ժողովուրդ, որը պատրաստ է պայքարելու, և թող այդ ժողովուրդը լինի մեր բոլոր արարքների գնահատման բարձրագույն ատյանը»:

Լևոն Զուրաբյանը նաև տեղեկացրեց, որ վաղը՝ 6:30-ին լինելու է «մինի» հանրահավաք, որից հետո մեծ էկրան է տեղադրվելու Ազատության հրապարակում, և բոլորը միասին հետևելու են Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլային խաղին: Նա նաև շեշտեց, որ շաբաթ օրը լինելու է կարևոր օր, քանզի ութօրյա հանրահավաքի վերջին օրն է, պետք է բոլորը հավաքվեն Ազատության հրապարակում, քանզի «կարևոր որոշումներ ընդունելու կարիք կա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում