Այսօր ամբողջ աշխարհը սգում է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի մահը:
Facebook սոցիալական կայքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը սոցկայքի իր էջում գրել է. «Սթիվ, շնորհակալություն. դու եղել ես լավ ուսուցիչ և ընկեր: Շնորհակալություն ցույց տալու համար, որ քո ստեղծածը կարող է փոխել աշխարհը: Ես կկարոտեմ քեզ»:
Google որոնողական համակարգն իր հերթին իր գլխավոր էջում տեղադրել է apple.com կայքի հղումը:
Այսօր աշխարհի տարբեր տարբեր քաղաքներում` Նյու Յորքից մինչև Սինգապուր, Ջոբսի երկրպագուները գալիս են ընկերության ֆիրմային խանութների մոտ, ծաղիկներ և նկարներ դնում` շնորհակալություն հայտնելով մարդ-լեգենդին, որը փոխել է իրենց կյանքը:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, Կալիֆոռնիայում գտնվող Apple ընկերության գրասենյակներն իրենց մոտ տեղադրել են iPad պլանշետային համակարգիչներ, որոնց ֆոնին պատկերված է 56-ամյա Սթիվ Ջոբսի սև և սպիտակ նկարը:










































