Լոնդոնում աշխատանքներ են տարվում աշխարհի ամենամեծ «արևային» կամուրջը կառուցելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է London24-ը, Բլեքֆրայարսի վրա սկսել են տեղադրել առաջին արևային պանելները:
Թեմզայի վրայով անցնող այդ կամրջի վրա կկառուցվի երկաթուղային կայարան: Այս շաբաթ արդեն տեղադրվել է ավելի քան 4400 արևային պանել` ավելի քան 6000 քառ. կմ տարածքի վրա:
Երբ տեղադրվեն բոլոր արևային պանելները (7.3 ֆունտ ստերլինգ ընդհանուր արժողությամբ), դրանք կապահովեն երկաթուղային կայարանի էլեկտրաէներգիայի պահանջների 50%-ը և ածխաթթու գազի արտանետումները կնվազեցնեն տարեկան 511 տոննայով:
Network Rail-ի նախագծերի հարցով տնօրեն Լինդսեյ Վեպլյուի խոսքով` արևային մարտկոցները կապահովեն երկաթուղային կայարանի էկոլոգիական մաքրությունը և կայուն աշխատանքը:
Աշխարհում միակ հայտնի «արևային» կամուրջը Ավստրալիայում կառուցված Կուրիլպա կամուրջն է:








































