Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդին շնորհվել է Պուստերտալի Նատց գյուղի պատվավոր քաղաքացու կոչում: Պարզվում է՝ այդ վայրում է ծնվել և երկար ժամանակ ֆերմայում աշխատել նրա տատը և նախատատը: Ինչպես հաղորդում է NEWSru.com գործակալությունը, հոկտեմբերի 22-ին Նատց գյուղը կնշի նոր քաղաքացիների հայտարարման տոնը, որի ժամանակ հյուրեր կլինեն նաև Բավարիայից:
Ինքը` պատվավոր քաղաքացին արարողությանը ներկա չի գտնվի, սակայն նախատեսվում է նրա հետ զրույց Skype ծառայության միջոցով: Տոնակատարությանը ներկա կգտնվեն պապի ազգականները:







































