Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում հաշիվ բացել սոցիալական կայքերում և, ընդհանրապես, նա հազվադեպ է օգտվում համացանցից: Ինչպես հաղորդում է NEWSru.com գործակալությունը, ՌԴ կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ չի նախատեսվում անձնական կայք բացել Պուտինի համար: Պաշտոնյան նշել է, որ այդպիսի կայք բացելու հնարավորությունը քննարկվում էր, սակայն այնուհետև դա նպատակահարմար չեն գտել:
«Մանավանդ որ, մենք ունենք կառավարության կայք և Պուտինի անձնական կայք (կառավարության կայքում)»,- նշել է մամուլի քարտուղարը` հավելելով, որ «այս փուլում այդ կայքերի ընձեռած ինտերակտիվ կապի հնարավորությունները միանգամայն բավարար են»:







































