Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին 2012 թ. մարտին կժամանի Իրան, որտեղ պատրաստվում է նկարահանվել իրանցի կինոպրոդյուսեր Ալի Սարտիպիի ֆիլմում: Այս մասին հաղորդում է MIGnews գործակալությունը` վկայակոչելով կինոպրոդյուսերի խոսքերը:
Սարտիպին նշել է, որ դերասանուհին նախնական համաձայնություն է տվել Իրանում նկարահանվելու առաջարկին, իսկ Իսլամական Հանրապետության իշխանություններն իրենց հերթին արդեն սկսել են քննարկել այդ ծրագիրը: «Եթե Ջոլին համաձայնի, ապա Իրանի մշակույթի նախարարությունը կհաստատի նրա այցը»,- ասել է պրոդյուսերը:
Իրանցի պրոդյուսերը հրաժարվել է հրապարակել ֆիլմի մասին որևէ տեղեկություն` ավելացնելով, որ այդ մասին կհայտնի միայն վերջնական համաձայնության գալուց հետո:









































